ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կործանման. Բոգդան Բեզպալկո. Alpha News

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevan.Today

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հերթական հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին մասնակցելուց:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կոլապսի։

«Անշուշտ, դա լավագույն կերպով չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առայժմ կարելի է ասել, որ Հայաստանի ղեկավարությունը շարժվում է դեպի Արևմուտք, բայց ռուսական ազդեցության ոլորտից դեռ չի հեռացել, ՀԱՊԿ կազմից, այնուամենայնիվ, Հայաստանը դուրս չի գալիս։ Բայց, իհարկե, նման քայլերը մոտեցնում են Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից, ճիշտ այնպես, ինչպես մյուս կազմակերպություններից, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությունը, ինչը Հայաստանին կբերի տնտեսական և ռազմական կործանման։ Թե երբ դա տեղի կունենա, դժվար է ասել։ Հնարավոր է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գերակշռեն առողջ ուժերը, որոնք կդադարեցնեն այդ գործընթացները», - ասել է Բեզպալկոն։

Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ փորձագետը կարծում է, որ Մոսկվան միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից:

«Ռուսաստանի արձագանքը, բնականաբար, զուսպ է։ Ռուսաստանը կարող է արձագանքել ինչ-որ հայտարարությամբ, ափսոսանք հայտնել, զգուշորեն արտահայտել իր դժգոհությունը Հայաստանի ղեկավարության պահվածքից, ասել, որ նման քայլերով Հայաստանը կարող է իր պետությունը տանել բարդությունների, կոնֆլիկտի, առճակատման, որ այլ պետությունները կարող են իրեն օգտագործել։ Բայց հիմնականում Ռուսաստանը ինչ-որ միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանը վերջնական քայլեր կատարի, նամակներ ուղարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Դրանից հետո ավտոմատ կերպով կհետևի, օրինակ, ապրանքային, աշխատանքային շուկաների փակումը։ Բայց սրանք ապագայի հարցեր են։ Քանի դեռ ֆորմալ որոշումներ չկան, այս ամենն ընկալվում է որպես ապտակ, Ռուսաստանի ուղղությամբ թքելու մակարդակով», - եզրափակել է Բեզպալկոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular