ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՛չ Գերասիմ Վարդանյանը, ո՛չ մյուսներն ապօրինություն չեն արել»․ Փաստաբանն ընդգծում է՝ մարդկանց թիրախավորում են ընդդիմադիր հայացքների և քաղաքական ակտիվ գործունեության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։

ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց  փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին, այժմ նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը։ Նրան ցանկանում էին կալանավորել   դեռևս 2020 թվականին, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Գրեթե 4 տարի ընթացող դատական այսօրվա նիստին հարցաքննվում էր գործով անցնող վկան։

Վկային հարցեր ուղղելու հնարավորություն է տրվել ոչ միայն պաշտպաններին, այլև Գերասիմ Վարդանյանին։

Դատական նիստից հետո, լրագորղների հետ զրույցում, փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասել է՝ այսպիսի գործերի առկայությունը նպաստելու է, որ մարդկանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի։

«Գերասիմ Վարդանյանը նախկինում յոթ ամիս գտնվել է անազատության մեջ։ Այժմ նորից անազատության մեջ է։ Զարմանալին այն է, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված գործը դառնում է առիթ, որ մարդիկ հայտնվեն անազատության մեջ։ Երբ 50-ական թվականներին ստեղծվում էր «Ազատություն»-ը արդյոք գիտեի՞ն, որ շատ քաղբանտարկյալների համար կռիվ տված «Ազատություն»-ն ինքը կդառնա առիթ՝ մարդկանց անազատության մեջ հայտնվելու»,- ասել է փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանն ընդգծել է՝ այսօրվա դատական նիստին վկայի ասածներն էլ հաստատել են այն փաստը, որ ո՛չ Գերասիմ Վարդանյանը, ո՛չ գործով անցնող մյուս  մեղադրյալները ապօրինի գործողություն չեն կատարել։ Նրանք պարզապես թիրախավորվել են։

«Ի՞նչն է հետաքրքիր, որ այս գործով անցնում են երեք մեղադրյալներ, որոնք բոլորն էլ ՀՅԴ-ական են։ Բագրատ Եսայանին թիրախավորել են, որպեսզի լրատվականը թիրախավորեն, Գերասիմ Վարդանյանի պարագայում պատճառը նրա ակտիվ քաղաքական գործունեությունն է»,- ասել է փաստաբանը՝ հավելելով՝ երեքն էլ պետք է արդարացվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular