«Հեզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի ուժեղ և արդյունավետ․ շարժման առաջնորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հեզբոլլահ» շարժման պատասխանն Իսրայելին Բեյրութի արվարձանների վրա հարձակմանը կլինի ուժեղ և արդյունավետ։
Այս ամսին ասել է շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը։
«Պայքարն ընթանում է իր հունով, և ես կարծում եմ, որ դիմադրությունը պատերազմի մեջ Իրանի և Սիրիայի անմիջական միջամտության կարիքը չունի։՛
Նրանք օգնել են և շարունակում են քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերել դիմադրությանը», - ասել է Նասրալլահը։
Հեզբոլլահի առաջնորդը զգուշացրել է նաև Հայֆայի բնակիչներին իրենց դեմ սպասվող հարձակման մասին։