ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սլավոնական համալսարանում կարանտին է. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ին տեղեկություններ էին հասել, թե Սլավոնական համալսարանում կարանտին է հայտարարվել, կարմրուկի վարակ կա, փակ են բոլոր ելքերն ու մուտքերը։ Ըստ մեր աղբյուրի՝ կարմրուկի բավականին ակտիվ տարածում կա հանրապետության տարածքում։ 

 

Առողջապահութան նախարարությունից նշում են, որ «այո՛, տարածաշրջանում կարմրուկի դեպքերի աճ կա»։

 

«Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը դեռևս հանգիստ չէ: Ամեն երկուշաբթի ԱՆ ՀՎԿԱԿ կենտրոնի կայքում տալիս ենք կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը, նաև իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանք, այդ թվում` գործընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»,- MediaHub-ի հետ զրույցում ասացին նախարարությունից։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համալսարանում կարանտին հայտարարվելուն, ապա ԱՆ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մեր ստացած տեղեկությունը հերքեց։

«Այո, այս պահին կարմրուկով պայմանավորված դեպքեր ունենք, վերջին շաբաթում` 5 դեպք, որից երկուսը՝ հոսպիտալացված: Նրանք երեխաներ են և, ցավոք, պատվաստված չեն: Հորդորում ենք այս հիվանդությանը լուրջ վերաբերել, երեխաներին պատվաստել ըստ ժամանակացույցի` 1 տարեկանում և 4-6 տարեկանում: Թերի կամ չպատվաստված անձինք նույնպես պետք է պատվաստվեն` վարակի տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Մինչ նախարարությունը հերքում է, Սլավոնական համալսարանի մամուլի քարտուղարը հաստատում է մեր ստացած լուրերը։ Նա նշեց, որ բուհում կարանտին է հայտարարվել։

Մանրամասները՝ հաջորդիվ

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular