ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղուկ գազը թանկացել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղուկ գազը նախորդ ամիսների համեմատ վերջին մեկ ամսում կրկնակի թանկացել է։ Եթե մարտ-ապրիլ ամիսներին հեղուկ գազի գինը նվազել էր և հասել էր 80-100 դրամի, որոշ տեղերում անգամ 60-70 դրամով էր վաճառվում, ապա հիմա 200-230 դրամ է դարձել։ 

 

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում հեղուկ գազի թերլիցքավորումների մասով, ահազանգած քաղաքացիները բողոքում են․ «Հեղուկ գազի թանկանալուց բացի, լիտրի մեջ էլ են խաբում, վերահսկողություն ընդհանրապես չկա։ Տարբեր տեղեր նույն լիտրով լցնում ենք, բայց ծախսը զգալի տարբերություն է տալիս։ Օրինակ՝ լիցքավորել եմ 13,63 լիտր, 22-րդ կմ-ին գազը վերջացավ։ Մինչև ե՞րբ են այսպես խաբելու»։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ գրել է. «Մի տեղից լիցքավորում եմ, և քշվում ա 290 կմ, մյուս տեղից լիցքավորում եմ, ու քշվում ա 380 կմ, + մեջը 10 լիտր մնում ա, և պետք է նշել, որ նույն ճանապարհն եմ քշում»:

 

MediaHub-ը կապ հաստատեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ստացել են բողոքներ թերլիցքավորումերի մասին և ի՞նչ են պատրաստվում նախաձեռնել։

«Թերլիցքավորումների հետ կապված բողոքներ ու ահազանգեր տեսչական մարմինը ստանում է պարբերաբար, քանի որ խնդիրը մեր վերահսկողության տիրույթում է գտնվում: Բնականաբար, գրավոր դիմումի առկայության պարագայում՝ սահմանված ընթացակարգով ընթացք ենք տալիս, ստուգում ենք բացում և վերահսկողական աշխատանքներ ենք իրականացնում խնդրի առկայությունը բացահայտելու կամ հերքելու նպատակով»,- ասաց նա։

Ապա ավելացրեց, որ այո, վերջին 2-3 օրվա ընթացքում զանգեր ստացել են թերլիցքավորումների հետ կապված, բայց ոչ մեծաքանակ:

Մեզ մնում է վարորդներին ծով համբերություն մաղթել՝ թե՛ բարձր գներին, թե՛ տնտեսվարողների խաբեություններին դիմանալու համար:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular