ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ... կարկին

ՖՈՏՈ

Մենք բոլորս դպրոցում երկրաչափության կամ նկարչության ժամերին շրջաններ և աղեղներ գծելու համար օգտվել ենք կարկինից: Կարկինը (հին  հայերենում օգտագործվել է նաև կակակն անվանումը, լատիներեն circulus-շրջան, շրջանակ) շրջան գծելու ինչպես նաև տարածությունները չափելու համար՝ մասնավորապես քարտեզի վրա, նախատեսված գործիք է։ Կարկինը սովորաբար պատրաստված է լինում մետաղից և կազմված է լինում 2 ոտքերից, որոնք իրար հետ կապված են։

Սովորաբար ոտքերից մեկի ծայրին լինում է ասեղ, իսկ մյուս ծայրին ՝ մատիտ կամ գրաֆիտի կտոր։ Չափելու համար նախատեսված կարկինի 2 ծայրերին էլ ասեղներ են լինում։  Կարելի է վստահորեն ասել, որ կարկին, ինչպես նաև հավասարապես քանոն  օգտագործվել են դեռևս հնում՝ մոտ երեք հազար տարի առաջ:  Այդ մասին են վկայում հին Բաբելոնում և Ասորեստանում կառուցված  շենքերն ու պահպանված նկարազարդումները: Այդ ժամանակաշրջանի գրավոր արձանագրություններում տողերն ու օղակները այնքան կանոնավոր են, որ առանց կարկինի ու քանոնի  հազիվ թե հնարավոր լիներ դա անել:

Կարկինի պատմությունը սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները պատմում են, որ այս սարքը հորինել է Դեդալոսի բարեկամ Թալոսը: Թալոսը միացնելով հավասար երկարության երկու ձող հորինել էր մի սարք, որը թույլ էր տալիս նկարել բացարձակապես կատարյալ շրջանակ: Կարելի է ենթադրել, որ Թալոսը իր բարեկամից էր ժառանգել  գյուտարարական հատկությունը, քանի որ   ըստ լեգենդի, հենց Դաեդալոսն էր  իր որդի  Իկարոսի հետ միասին մտածել և իրագործել թևերի օգնությամբ երկինք թռչելը: Ֆրանսիայում գտնվող մի հնագույն պատնեշի պեղումների ժամանակ հնագետները գտել են կարկին, որի տարիքը թվագրվել է մոտ երկու հազար տարվա հնության: Հին հունական Պոմպեյ քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են  բրոնզե կարկիններ, որոնց տարիքը մի փոքր պակաս է եղել՝  մոտ 1900 տարեկան: Իր ամբողջ պատմության ընթացքում կարկինը եղել է մի քանի տեսակների. նկարչական (գծագրական), որը նախատեսված է 2-ից 80 մմ տրամագծով շրջաններ և աղեղներ նկարելու համար, կոր ոտքերով՝ ծավալային գործեր կատարելու համար, հավասարաչափ՝ լայնական մեծությունը չափելու համար, բաժանարար (նշագրումային)՝ չափերի մեխանիկական փոխանցման համար: Նշենք նաև, որ քչերը գիտեն այն մասին, որ կարկինը օգտագործվում է ոչ միայն երկրաչափության, քարտեզագրության և գծագրության մեջ, այլ նաև անգամ բժշկությունում: Բժիշկները կարկիններ են օգտագործում գանգը, ազդրերը և մարմնի այլ մասերը չափելու նպատակով: Այդ նպատակներով օգտագործվում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր բժշկական կարկիններ:

Իսկ օրինակ այսպես կոչված կարկին-կալիպերի օգնությամբ կարելի է անգամ չափել ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը: Բժշկության մեջ օգտագործվում է նաև Վեբերի կարկինը, որը նախատեսված է դիսկրիմինացիոն զգայնության որոշման համար, այսինքն որոշվում է մարդու զգայնության շեմը: Հետաքրքիր է այն, որ  ԳԴՀ-ի զինանշանին պատկերված է կարկին, որը դրանով  խորհրդանշում է մտավորականությանը։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular