Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը առաջնահերթություն է Իրանի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ Շոյգուն աշխատանքային այցով գտնվում է Իրանում։
«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։