ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես մեկընդմիշտ վերջ տալ մազաթափությանը. բնական միջոց՝ մազերի աճը խթանելու համար

ՖՈՏՈ

Ներկայումս շատերը տառապում են մազաթափությամբ: Համարվում է, որ այդ խնդիրը կապված է սթրեսի, հղիության, դաշտանադադարի, քաշի կորստի հետ:

Շատ այլ գործոններ ևս կան:

Բացի դրանից՝ սթրեսը կարող է հորմոնալ անհավասարակշռություն առաջացնել և հանգեցնել մազաթափության:

Որպես կանոն, այս խնդիրը կապված է ցածր ինքնագնահատականի, փակվածության և անհուսալիության հետ:

Մազաթափություն ունեցող մարդիկ որպես կանոն շատ փող են ծախսում մազերի բուժման և մազաթափության դեմ միջոցների վրա:

Այդ ապրանքների և մեթոդների մեծ մասն անարդյունավետ է, կամ արդյունքը կարճատև է լինում:

Կան բնական միջոցներ, որոնք օգտակար են: Մազաթափության դեմ լավագույն միջոցներից են գուավայի տերևները:

Դրանք հարուստ են վիտամին B-ով, որը կարևոր է մազերի արագ և առողջ աճի համար: Այդ տերևներն ամրացնում են մազի ֆոլիկուլները և արմատները:

Ինչպե՞ս պատրաստել այդ միջոցը:

1 լ. ջուր լցրեք կաթսայի մեջ, մի բուռ գուավայի տերևներ ավելացրեք:

Կաթսան դրեք կրակին, որ ջուրը եռա, մարմանդ կրակի վրա թողեք 20 րոպեով: Թողեք այն սառի:

Այնուհետ գլխամաշկը մերսեք այդ խառնուրդով և թողեք մի քանի ժամ, հետո լվացեք:

Օպտիմալ արդյունքի համար խառնուրդը թողեք գլխին մնա ողջ գիշեր:

Մազերը ծածկեք լոգանքի գլխարկով: Հաջորդ առավոտյան մազերը լվացեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular