ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը շարունակում է օգտագործել քաղցկեղածին ազբեստը․ ՊՆ-ն և ԱԱԾ-ն գնումներ են կատարել Արամ Սարգսյանի ընկերությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Հետք»-ը գրել է․

«Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել։ Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ:  66 երկրում արգելված քաղցկեղածին ազբեստը Հայաստանում ամենուր է։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։

Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:

Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։

Հայաստանում ազբոթիթեղների արտադրություն իրականացնում է «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում։ Ընկերության բաժենմասում  23 % մասնակցություն ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Մնացյալ բաժնեմասը ընկերության տնօրեն Տարոն Պետրոսյանի հարազատների անուններով է ձևակերպված։

Արամ Սարգսյանը եվրոպական կողմնորոշմամբ հասարակական գործիչ է և իր հարցազրույցներում քարոզում է եվրոպական չափանիշներ, խոսում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին։ Այդ նույն ԵՄ-ում արգելված է ազբեստի կիրառությունը։

«Կավաշեն» ՍՊԸ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մասնակցել է պետական գնումների և տարբեր պետական մարմինների ազբոթիթեղ վաճառել։

Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը «Կավաշեն» ՍՊԸ-ի հետ ազբոթիթեղի գնման 3 պայմանագիր է կնքել։ 2018թ․ հունիսի 1-ի պայմանագրով 4000 ազբոթիթեղ է գնել «Կավաշեն» ՍՊԸ-ից՝ վճարելով 11,4 մլն դրամ։

2019թ․ դեկտեմբերին ՊՆ-ն ընկերությունից ձեռք է բերել 1000 հատ ազբոթիթեղ՝ վճարելով 2 մլն 880 հազար դրամ։

2021թ․ փետրվարին նույն քանակով՝ 1000 հատ ազբոթիթեղ է ձեռք բերել՝ 2 մլն 890 հազար դրամ ընդհանուր արժեքով։

ՊՆ-ին խնդրեցինք պարզաբանել, թե որտեղ է օգտագործվել այդ ազբոթիթեղը։ ՊՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Տիգրան Ղարիբյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խորհրդային տարիներից ժառանգած  զինավաններում առկա որոշ շենք-շինությունների տանիքները ծածկված են ազբոթիթեղներով։ «Վերոնշյալ զինավանների շենք-շինությունների տանիքները մինչև պլանով նախատեսված ժամանակահատվածում կապիտալ վերանորոգմամբ մետաղական թիթեղներով փոխարինումը, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել ազբոթիթեղ վերջին անգամ 2021թ․-ին»։

2022թ․-ից մինչ օրս ՊՆ-ն ազբոթիթեղ ձեռք չի բերել։

Ազբոհերձաքարի գնման 2 պայմանագիր «Կավաշեն» ՍՊԸ-ն կնքել է նաև Ազգային անվտանգության ծառայության հետ։ Առաջինը՝ 2018-ի հունիսի 4-ին։ Ընկերությունը ԱԱԾ-ին 300 ազբոթիթեղ է մատակարարել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 885 հազար դրամ։

2022թ․-ի փետրվարին ԱԱԾ-ն 300 ազբոհերձաքարի համար վճարել է 945 հազար դրամ։

«ՀՀ ԱԱԾ-ն տարբեր տարիների ընթացքում փոքր խմբաքանակներով ձեռք է բերել ազբոթիթեղ՝ ծառայությանը պատկանող շինությունների (պահեստներ, օժանդակ շինություններ և այլն) գոյություն ունեցող ազբոթիթեղային տանիքները վերանորոգելու (վնասված մասերը փոխարինելու) համար։ ՀՀ ԱԱԾ-ն վարչական և բնակելի (զորանոցներ, սպայական տներ և այլն) շենքերի շինարարության և վերանորոգման ընթացքում ազբեստ պարունակող շինանյութ չի օգտագործում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

2020թ․ հոկտեմբերին 392 հատ ազբոթիթեղի ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն։ Պայմանագրի արժեքը կազմել է 590 000 դրամ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն 100 % պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, հեռահաղորդակցական բնույթի ծառայություններ է մատուցում ՀՀ ամբողջ տարածքում։

Պետական ՓԲԸ-ին են վերապահվել ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը ստեղծելու, պահպանելու և շահագործելու գործառույթները:

Արամ Սարգսյանի հետ այս թեմայով զրուցել չհաջողվեց․ վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին, չարձագանքեց նաև մեր տեքստային հաղորդագրությանը»։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular