ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տարբեր ապրանքների և ծառայությունների գներն ընդհանուր առմամբ նվազել են․ ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: Հուլիսին գները 1.3 տոկոսով ցածր են եղել 2023-ի դեկտեմբերի ցուցանիշից: Իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0.3 տոկոսի գնանկում: Դիտարկված բնակավայրերում 2024-ի հուլիսին սպառողական գները հունիսի համեմատ նվազել են 0.5-0.1%-ով: Մայրաքաղաքում գնանկումը 0.4 տոկոս է: 

Հուլիսին սննդամթերքը և ոչ ոգելից խմիչքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 0.7 տոկոսով, սակայն 2024-ի հունիսի համեմատ էժանացել են 1.3 տոկոսով: Ընթացիկ տարվա 7 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը կազմել է 3.7 տոկոս: Ընդ որում՝ ՀՀ-ի դիտարկված բնակավայրերում հուլիսին՝ հունիսի համեմատ գները նվազել են 1.9-0.8%-ով: Առավելագույն գնանկում է գրանցվել Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Երևանում գները նվազել են 1.3%-ով:

Ոգելից խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները նախորդ տարվա հուլիսի համեմատ թանկացել են 4.3, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.1 տոկոսով: 2024-ի հունվար-հուլիս ամիսներին այս ապրանքատեսակները մեկամյա կտրվածքով թանկացել են 6.4 տոկոսով:

Հուլիսին հագուստն ու կոշկեղենը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել են 2, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 0.9 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին դրանց արժեքը 0.2 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Այս տարվա հուլիսին տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների ամենօրյա խնամքի պարագաների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.5, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.7 տոկոսով: Նույնքան տոկոսով գները մեկ տարվա կտրվածքով նվազել են այս տարվա հունվար-հուլիս ամիսներին: 

Հուլիսին բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 0.4, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0.6 տոկոսով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.1 տոկոսով: Կապի ոլորտում հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 0.5 տոկոսի գնաճ: Այս տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնանկում, իսկ հունվար-հուլիսին մեկամյա կտրվածքով գները մնացել են անփոփոխ:

Հուլիսին տարբեր ապրանքների և ծառայությունների գները 1.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: 2024-ի հունիսի համեմատ գները նվազել են 0.5 տոկոսով: Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումը 0.7 տոկոս է:

Հանրապետության հինգ բնակավայրերում 2024-ի հուլիսին ոչ պարենային ապրանքների գները հունիսի համեմատ նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում՝ գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5 տոկոսով: 

2024-ի հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները հունիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.6 և 2.4 տոկոսով: Հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինը թանկացել է 10.2, իսկ դիզվառելիքը՝ 15.4 տոկոսով: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8 և 6.7 տոկոսով:        

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular