ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավո Խալաթյանը «Ձուն» ֆիլմում գլխավոր դերի համար Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում ճանաչվել է Լավագույն դերասան

ՄՇԱԿՈՒՅԹ

Օգոստոսի 2-ին կայացավ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի փակումն ու հաղթող ֆիլմերի մրցանակների հանձնման արարողությունը։ Փառատոնի ազգային մրցութային ծրագրում ընդգրկված էր նաև ռեժիսոր Վահան Գրիգորյանի՝ «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որի գլխավոր դերակատար Ավո Խալաթյանը հաղթող ճանաչվեց Լավագույն դերասան անվանակարգում։ 

Մրցանակը հաղթողներին հանձնեցին կինոփառատոնի ժյուրիի նախագահ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, ժյուրիի անդամներ՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն ու արձակագիր Գրիշ Սարդարյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի հայտնի և սիրված դերասան Ավո Խալթայանի մարմնավորած դերը  «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում  կինոյում նրա առաջին գլխավոր դերն էր։

Ավո Խալաթյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Անչափ շնորհակալ եմ։ Ունեմ մեծ սեր, որի անունն է թատրոն, բայց պարզվում է թաքնված «սիրուհին» էլ կա՝ կինոն։ Ուզում եմ ասել, որ առանց սիրո ոչ մի լավ բան չի ծնվում։ Ոչինչ չի ծնվում առանց հավատի, առանց լուսավոր ընկերների՝ ռեժիսոր Վահան Գրիգորյանի, բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանի, և առանց այն հույսի, որ մի օր ֆիլմը հանձնվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի դատին ու գնահատվելու է։  Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին, և, իհարկե, հանդիսատեսին։ Սա մեծ նվեր է ինձ համար»։ 

Խոսելով Ավո Խալաթյանի հետ համագործակցության մասին՝ «Ձուն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Վահան Գրիգորյանը նշեց. «Ավոյի հետ նախկինում ունեցել ենք համագործակցություններ, բայց կինոյում միասին առաջին անգամ էինք աշխատում։ Շնորհակալ եմ Ավոյին հրաշալի ու անձնվեր աշխատանքի համար։  Նկարահանումների ընթացքում ամբողջ  ստեղծագործական թիմը  հիացած էր նրա ճկունությամբ, պատրաստակամությամբ և, իհարկե, տաղանդով։ Ես շատ ուրախ եմ, որ գնահատվեց Ավոյի աշխատանքն այս ֆիլմում,  շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին։   Ի սրտե շնորհավորում եմ Ավոյին և մեր թիմին, քանի որ սա բոլորիս հաղթանակն  է»։ 

Նշենք, որ Երևանի կարճամետրաժ  ֆիլմերի միջազգային 7-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրերում  ընգրկվել և ներկայացվել են 46 ֆիլմ 20 երկրից (Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Թուրքիա, Լեհաստան, Սինգապուր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Պորտուգալիա, Ալժիր), որից 18-ը՝ ազգային, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ Իրանի Իսլամական Հանրապետությունից  ռեժիսոր Նահալ Դաշտիի «Հեղեղ» ֆիլմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular