ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաշառքի դիմաց կեղծիքով ազատել են զինծառայությունից

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեիկողմից բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:

2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։

Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից:

Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին, Մ. Մ.-ին և Գ. Մ.-ին մեղադրանքներ են ներկայացվել:

Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular