Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի անունը ներկայացված չէ հրապարակման մեջ։