ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…  Այցեքարտ

ՖՈՏՈ

Այցեքարտ

Այցեքարտերի պատմությունը սկսվել է մի քանի հազար տարի առաջ:  Առաջին  այցեքարտերի «նախապապերը» հայտնվել են մոտավորապես 2500 տարի առաջ: Դա հնադարում է  եղել, այն ժամանակ երբ Հին Չինաստանում Չունցյուի (մ.թ.ա. 770-476 թվականներ) և Չժանգոյի (մ.թ.ա․ 475-221 թվականներ) ժամանակաշրջաններն էին և տեղի էր ունենում  մշակութային արագ աճ: Այն ժամանակ էլ հենց հայտնվել են  քարտեր, որոնք նման էին մեր ժամանակակից այցեքարտերին:

Եթե հավատանք նկարագրություններին, ապա դրանց գրելու  համար օգտագործվում էին բարակ թիթեղիկներ, որոնք փայտից էին, երբեմն բամբուկից, իսկ սկսած մ․թ․ա 3-րդ դարից  նաև մետաքսից, որը այն ժամանակվա ամենատարածված նյութերից մեկն էր: Այդ թիթեղիկների մեկ երեսին   ուղղահայաց գրված հիերոգլիֆներ էին, իսկ մյուս երեսը դատարկ էր: Տեքստում, որը գրվում էր թիթեղիկների վրա, նշվում էր անձի անունը, որը խնդրագիր էր ներկայացնում կամ պատրաստվում էր այցելել այն մարդուն ում տրվում է քարտը, ընդ որում տեքստում նշված էր նաև այցի նպատակը կամ կարճ ձևակերպված  խնդրանքը։

Նման «այցեքարտեր» կալլիոգրաֆները (գրագիրներ)  կազմում էին անհատական յուրաքանչյուր դեպքի համար, և հետևաբար դրանք չէին կարող լինել համընդհանուր: Բացի այդ այցեքարտեր պատրաստողները զգալի գումարներ էին պահանջում իրենց աշխատանքի դիմաց, և հետևաբար ոչ բոլորը կարող էին այցեքարտ պատվիրել և վճարել դրա համար։  Լյուդովիկոս 14-րդի (17-րդ  դարի կեսեր) թագավորության ժամանակաշրջանում առաջին անգամ  Ֆրանսիայում հայտնվել են այցեքարտեր,  որոնք ավելի շատ նմանություններ ունեին  ժամանակակից այցեքարտերի հետ:

Այցեքարտերի էթիկետ մտնելու նորամուծության  շարժիչ ուժը այն շքեղությունն էր, որը տիրում էր «արևի թագավորի» արքունիքում: Այդ ժամանակ էլ էին  այցեքարտերը (carte de visite) նույն հատային եզակի ապրանքը, ինչպես նրա հին չինական հարազատներն էին: Միայն թե հիմա նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ էր իր ձևով և յուրահատուկ, քանի որ այն արարվում էր ձեռքի աշխատանքով և նախշազարդվում  նկարիչների կողմից: Ժամանակի ընթացքում այցեքարտերը  սկսել են փոփոխությունների ենթարկվել:

Ի վերջո եկել է այն ժամանակը, երբ դրանք  ստացել են լայն  տարածում: Շատ հեշտ է բացատրել թե ինչու է առաջացել  «այցեքարտային» բում։  19-րդ դարի սկիբներին հասարակական կյանքում  այցելությունները սկսում են մեծ տարածում գտնել (այցելություններ ընկերներին, հարազատներին, գործընկերներին), իսկ դարի երկրորդ կեսին դրանք  դառնում են սովորական բան, իսկ այցեքարտերը արդեն իսկ դարձել էին նման հանդիպումների պարտադիր ատրիբուտը:

Այդ ժամանակ ստորին  դասերի անձինք իրենց  այցի մասին նախազգուշացնում էին ոչ թե անհատական այցեքարտով այլ  ընդանուր  այցեթերթիկով: 20-րդ դարի սկզբի այցեքարտերը հետաքրքիր են և  յուրօրինակ: Ժամանակակից այցեքարտերից դրանք  զգալիորեն տարբերվում են: Եվ դա այն պատճառով, որ այն ժամանակ այցեքարտերի հիմնական դերը արարողակարգային էր, իսկ դրանց գործարար և գործնական ֆունկցիան երկրորդ տեղում էր։ Հատկապես առանձնանում էին տիկնանց այցեքարտերը, որոնք  զարդարվում էին փորագրություններով կամ դեկորատիվ գործվածքներով:

Պատմության մեջ առաջին  տպագիր այցեքարտը հայտնաբերվել է Գերմանիայում, և թվագրվում է 1786 թվականով: Ներկայումս այցեքարտի դերը դրա տիրոջ մասին տեղեկություններ տրամադրելն է՝ մասնագիտություն, աշխատանքի կամ բնակության վայրեր և ամենակարևորը՝ կոնտակտային տվյալներ հեռախոսահամարների և էլեկտրոնային հասցեի տեսքով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular