Օգոստոսի 5-ին Այրում բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում անց է կացվելու «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին իրազեկում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ