ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ` անհայտ … սեղանի սփռոց

ՖՈՏՈ

Սեղանի սփռոցները օգտագործվել են առօրյա կյանքում հին ժամանակներից սկսած: Այս կենցաղային իրը արտացոլել է հին ժողովուրդների պատմությունը, մշակույթը և ավանդույթները: Հնում սփռոցները համարվել են բարեկեցության և հարստության նշան: Միայն ստրուկներն ու բնակչության ամենաաղքատ հատվածներն են նստել ուտելու առանց սփռոցի սեղանի շուրջ:

Առաջին անգամ սեղանի սփռոցներ օգտագործվել են Հին Եգիպտոսում: Այն ժամանակներում  եգիպտացիներն արդեն իսկ կարողանում էին  բամբակից կամ վուշից  նուրբ գործվածքներ արտադրել:  Եգիպտոսյան գործվածքները, որոնց օրինակները պահպանվել են անգամ մինչև մեր ժամանակները, թույլ են տալիս բավականին վստահորեն փաստել, որ այն ժամանակ արտադրվող գործվածքը  բավականին բարակ է եղել, և ունեցել է գունավոր ասեղնագործության տարրեր: Ոսկե թելերով ասեղնագործված   թանկարժեք սեղանի սփռոցներ պատրաստվել են նաև  Պարսկաստանում, Հրեաստանում, Հին Հռոմում և Հին Հունաստանում:

Միջերկրածովյան երկրներում սեղանը սկսել են  սփռոցներով ծածկել դեռևս մեր դարաշրջանից առաջ: Ինչպես և Հին Եգիպտոսում դրանք պատրաստվել են բամբակից կամ վուշից: Սկզբից սեղանի  սփռոցներն օգտագործվել են միայն իրենց հիմնական նպատակի համար, այսինքն գցվել են սեղանին միայն սնունդ ընդունելուց առաջ,  բայց ավելի ուշ դրանք սկսել են օգտագործվել որպես ներքին հարդարանքի տարրեր: Մինչև 15-րդ դարը միայն գեղեցկության համար սեղանը չեն ծածկել սփռոցով, սակայն Վերածննդի դարաշրջանի սկիզբին սեղանները սկսել են ծածկվել գեղեցիկ հարդարանքին համապատասխան գույների գործվածքներով: Անգամ հատուկ այդ նպատակի համար Արևելքից  թավշյա և մետաքսե գործվածքներ են ներկրվել: 

Այնուամենայնիվ, 18-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը, երբ տնային հարդարանքում  գերակշռում էր դասական ոճը՝  դեկորատիվ սփռոցներ գործնականում չեն օգտագործվել: Մանածագործությունը այդ ժամանակ հատկապես զարգացել էր Հոլլանդիայում և արտադրվում էր  հիմնականում սպիտակ սեղանի սփռոցներ: 19-րդ դարի կեսերից մարդիկ նորից սկսել են վերադառնալ դեկորատիվ սփռոցների և անձեռոցիկների օգտագործմանը, ինչին  մեծապես նպաստել էր Բիեդերմեյերան ոճի տարածմանը: Ներքին հարդարանքում սկսել են հեռանալ  խիստ ձևերից և կիրառել ժանյակներ և ասեղնագործության տարրեր: Նորաձևության մեջ են  մտել տարբեր գույներով ասեղնագործված և ձևավորված սպիտակ կամ այլ գույնի կտորներից պատրաստված շքեղ սեղանի սփռոցները:

Այդ ժամանակներում գրեթե յուրաքանչյու տանը կարելի էր տեսնել բազմաթիվ բարձեր և պուֆիկներ, որոնք ներդաշնակորեն զուգորդվում են մինչև հատակը հասնող երկար սփռոցներով պատված սեղաններին:
Ժամանակակից արտադրողները սպառողներին առաջարկում են սփռոցների հսկայական ընտրանի: Նրանք տարբերվում են չափով, գույնով, նախշով կամ նկարով, նյութի որակով  և կարող են բավարարել ցանկացած տնային տնտեսուհու ճաշակը: Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, բամբակից և վուշից գործված  սփռոցները ամենաշատն են գնահատում: Արտադրողները հաճախ սինթետիկ մանրաթելեր են ավելացնում բնական մանրաթելերին ՝ դարձնելով գործվածքները ավելի քիչ ճխլտվող:

Ներկայումս էլ ամենակարևոր հանդիսավոր առիթներին օգտագործվում են սպիտակ սփռոցներ, օրինակ հարսանեկան սեղանին: Տնային տնտեսուհիները հատկապես  սիրում են փայլուն ծավալուն նախշերով սպիտակ սեղանի սփռոցները:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular