ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին դեմ գնալը կդառնա հայկական պետականության անկման սկիզբը. Շարմազանով (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը Հայաստանում ռուսական ազդեցությունից դժգոհողներին հարց ունի՝ իսկ ռուսական ազդեցության մասին ինչո՞ւ չեք հիշում էժան գազ սպառելիս, կամ ատոմակայանի վառելիք ստանալիս, կամ ինչո՞ւ չեք հիշում, որ Հայաստանի ներկայիս ծանր անվտանգային վիճակը հետևանք է ոչ թե ռուսական ազդցության, այլ այն բանի, որ Փաշինյանը հրաժարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հենց Արևմուտքի հորդորով։

 

Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությունն ու Հայաստանի ինքնիշխանությունն իրար հետ հակադրելու իշխանության սատելիտների հայտարարություններին, ապա Շարմազանովը, փաստերին հղում անելով, հակառակը պնդեց՝ Հայաստանի «ինքնշխանության հերն անիծում է» հենց Փաշինյանը։

«1995 թվականից Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, դրանից մի՞թե Հայաստանի սուվերենությունն անկում է ապրել, կամ, երբ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազա է տեղակայված, Թուրքիան սուվերեն չէ՞։ Էդ որ ռուսական գազ եք ստանում 165 դոլարով, ԵԱՏՄ-ից 7.6 միլիարդ դոլար է մտնում Հայաստան, դա Հայաստանի սուվերենությունը վտանգո՞ւմ է»,- ասաց Էդուարդ Շարազամովը՝ ընդգծելով՝ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է պահպանում, այլ Հայաստանը դարձրել է պալիգոն՝ մեծ տերությունների բախման կետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular