ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Լիբանանը՝ ցանկացած ուղղությամբ և ցանկացած չվերթով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Բեյրութի միջազգային օդանավակայանում թռիչքների առկա տարբերակները և խրախուսում է նրանց, ովքեր ցանկանում են թռչել Լիբանանից, պատվիրել ցանկացած մատչելի չվերթ, նույնիսկ եթե այն նախապես ընտրված երթուղի չէ: Դրա մասին ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ԱՄՆ վերադառնալու միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանություն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Մենք խրախուսում ենք Լիբանանից չհեռանալ նախընտրող ԱՄՆ քաղաքացիներին, նախապատրաստել արտակարգ իրավիճակների ծրագրեր և պատրաստ լինել երկար ժամանակ այնտեղ պատսպարվելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular