ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը մեր ու ձեր պայքարը սևացնելու, հակաքարոզչության համար միայն մեկ ամսում 50 միլիոն դոլար է ծախսել․ Ինչու՞․ որովհետև ասել ենք՝ չպիտի մեր անունով թշնամու թելադրանքը կատարես․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ իշխանությունները մեկ ամսում 50 միլիոն դոլար են ծախսել՝ Շարժման, Սրբազան պայքարի դեմ տեղեկատվական տեռոր իրականացնելու համար, այդ հակաքարոզչության 70 տոկոսը իր դեմ է եղել։

«Մեզ տեղեկություններ են հասել մի քանի աղբյուրներից․ մեկ ամսվա ընթացքում՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ, միայն մեկ ամսվա տվյալն եմ ասում, մեր ու ձեր պայքարի դեմ էս մարդիկ շուրջ 50 միլիոն դոլար են ծախսել՝ փորձելով  սևացնել, ամենավերջին խոսքերն ասել։ Իբրև  Կանադայում 4 տուն  «ունեմ», 2 բիզնես «ունեմ», միլիոններով փողեր ենք «տարել» աջ ու ձախից․․․ Ինչ ասես ասել են, ինչ մտքներով անցել է։

Իսկ ինչու՞՝ որովհետև մենք ասել ենք՝ մեր երկրին հաշտություն է պետք, ասել ենք՝ չես կարող հակաօրինական, հակասահմանադրական, ազգի կյանքը մթագնող գործողություններ ձեռնարկել, ասել ենք՝ չես կարող անընդհատ ստով պահել ժողովրդին, չես կարող անընդհատ կեղծիքով ապրել, չես կարող մեր անունով անընդհատ թշնամու թելադրանքները կատարել։ Եվ դա ասելու համար մեկ ամսում՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ, ընդամենը տեղեկատվական դաշտի վրա 50 միլիոն դոլարին հասնող փող են ծախսել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա կոչ արել գնալ ու ստուգել իր ասածները, նաև կոչ արեց ստուգել՝ Կիրանցի բնակիչների հողն ու ունեցվածքը թշնամուն հանձնելուց հետո այս իշխանությունները որտեղի՞ց են մեծ փոխհատուցումներ առաջարկել ու վճարել նրանց։

«Որտեղի՞ց են բերել այդ փողը։ Դրսի՞ց են բերել, ներսի՞ց են բերել։ Չէ՞ որ ասում են՝ թափանցիկ ենք մենք։

Թափանցիկ միայն «աթլետիկ» կազմվածքդ է մնացել, ուրիշ ոչ մի բան։ Ի՞նչ թափանցիկ։ Իսկի տանը թափանցիկ չեք դուք»,- դիմելով իշխանությանն ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular