ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով է uպանվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը․ նոր մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանվել է «մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով կարճ հեռահարության արկից»։

Ըստ իրանական կողմի՝ սպանությունը կազմակերպել է Իսրայելը՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Իրանը նաև խոստացել է վրեժխնդիր լինել։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել էր ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Քաղաքական գործիչն ու նրա թիկնապահներից մեկը սպանվել էին Թեհրանում իրենց կեցության վայրի վրա հարձակումից հետո: 

Նա սպանվել էր Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Արաբական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հանիեն զոհվել է Երևանի ժամանակով մոտ 2:30-ին հրթիռային հարվածի հետևանքով, որն արձակվել էր ոչ Իրանի տարածքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular