Կանադան շարունակելու է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. ANCA
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կրկնել է, որ Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն համագործակցելու Հայաստանի հետ, հակամարտությունը լուծելու բանակցությունների և խաղաղ քաղաքական լուծման միջոցով, ազատելու կամայական պահվող հայ գերիներին, հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալու ուժ գործադրելու և սպառնալից հռետորաբանությունից։
Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC:):