ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում հարգեցին  Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի նախաձեռնությամբ հիշատակի միջոցառման մասնակիցները եղան Գյումրու թիվ 2 գերեզմանատանը՚ Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ: Մինչ պսակադրությունը, որին մասնակցեցին նաև  մարզային եւ քաղաքային իշխանությունների Գյումրու կայազորի  ներկայացուցիչներ և  զինվորականներ  նախ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հովիվ հայր Անդրեյ Վա ցի կատարվեց հոգեհանգստի կարգ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:
Եղբայրական գերեզմանը կառուցապատվել է 1975 թվականին: Ամեն տարի, այս օրը հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհած տարբեր ազգերի ավելի քան հարյուր զինվորների հիշատակի կարգ է կատարվում այստեղ:  Այստեղ ամփոփված են հիմնականում այն զինվորականների աճյունները, ովքեր, վիրավորվելով Մեծ Հայրենականի  ժամանակ, բուժման նպատակով բերվել էին  Հայաստան:
«Ամեն տարի բարի ավանդույթի նման մենք հավաքվում ենք այստեղ՝ հիշատակելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեր երկրները ուս-ուսի անհավանական մի բան արեցին՝ մեզ ապրելու, քաղաքներ ու մեր ապագան կառուցելու  հնարավորություն տալով: Ու նրանք այդ ամենն անում էին  հաղթանակի հավատով»,-նշեց Հայր Անդրեյը:
1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Առանց պատերազմ հայտարարելու գերմանական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմին զոհ գնաց ավելի քան քսանյոթ միլիոն մարդ: Խորհրդային մյուս երկրների հետ պատերազմին մասնակցում էին նաեւ հայեր, նրանցից 350 հազարը իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
«Ուզում եմ բոլորին շնորհավորել Մեծ հայրենականի հաղթանակի առթիվ: Մեր հայրերն ու պապերը հաղթանակ տարան եւ աշխարհը փրկեցին ֆաշիզմից՝ ծանր պայմաններում եւ շատ թանկ գնով: Խաղաղությունն  այս կյանքում ամենակարևորն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ փոխհյուպատոս, հյուպատոսի պաշտոնակատար Ալեքսանդր Կոչեգարովը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular