Եվրոպայում հայտարարել են «սև ժանտախտի» վտանգի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրամիությունում ֆենտանիլ թմրանյութի աճող հանրաճանաչությունը սպառնում է նոր «ժանտախտ» դառնալ Եվրոպայում, Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում գրել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։
«Հաշվի առնելով, որ այն վաճառվում է ցածր գնով և գնալով ավելի հասանելի է դառնում մեր մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտը» Եվրոպայում», – նշել է քաղաքական գործիչը:
Սելվինին հավելել է, որ ԵՄ երկրներում թմրամիջոցների օգտագործման աճ է նկատվում։ Այս տագնապալի միտումը, որն արդեն անվերահսկելի խնդիր է դարձել ԱՄՆ-ում, վտանգում է ոչնչացնել միլիոնավոր կյանքեր Եվրոպայում, եզրափակել է նա։