ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հայտարարեց «Ելք»-ի նախընտրական ծրագրում նոր կետի ավելացման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ դաշինքի նախընտրական ծրագրում ավելացած նոր կետը կհամարվի ընտրակաշառք: Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում «Ելք» դաշինքը Երևանի բյուջեում նոր հոդված կավելացնի, որի համաձայն` այն քաղաքացիները, որոնք կհայտնեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել, սակայն իրենք չեն վերցրել ու ընտրել են դաշինքին, կստանան սոցիալական աջակցություն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա չի դիտվի որպես ընտրակաշառք, քանի որ ընտրակաշառքը հանցագործություն է, և իրենք ասուլիս չէին հրավիրի ասելու համար, որ ընտրակաշառք են բաժանելու. այս եղանակով  կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից: «Երևանի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը: Դա կլինի օրինական: Քաղաքացիները կստանան 15 հազար դրամի չափով օգնություն, որը կլինի Երևանի բյուջեի ծախսային հոդված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փաշինյանը: Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ԿԸՀ-ն այս առաջարկը կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թող փորձեն»:

Փաշինյանն ընդգծեց, որ գաղափարը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացրել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ:  «Մեր հաղթանակից հետո Երևանի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշվառումը կվերացվի և բյուջե մուտքերը կմեծանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular