ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ և ադրբեջանական զորքերը Բերքաբերում հետ են քաշվել. ինչ կկատարվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հարակից տարածքում Ադրբեջանը Հայաստանին մեկ դիրք է զիջել։  Այս լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Բերքաբեր գյուղի վարչական ղեկավարը։ 

Տիգրան Հարությունյանի խոսքով՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման արդյունքում հայկական և ադրբեջանական զորքերը մեկական դիրքով հետ են քաշվել։

«Ադրբեջանական դիրքերից մեկը գտնվում էր Բերքաբերին պատկանող տարածքում, իսկ մենք դիրքավորվել էինք իրենց Քիզըլխաջիլի գյուղի տարածքում։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի շրջանակներում մենք իրենց տարածքից ենք դուրս եկել, իրենք՝ մեր»,- նշեց նա։ 

Հարությունյանն ընդգծեց, որ խոսքն առայժմ մեկ դիրքի մասին է, բայց մոտ 800 հա տարածք, որ նախկինում եղել է վարելահող, դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Վարչական ղեկավարը, սակայն, չպատասխանեց MediaHub-ի՝ արդյո՞ք սպասված խաղաղությունը մոտ է հարցին. «Թույլ տվեք, առայժմ չմեկնաբանեմ»։

Զորքերի համաչափ հետքաշման մասին տեղյակ են նաև Բերքաբերի բնակիչները, և դա խաղաղություն տանող ճանապարհին մեծ քայլ են համարում։ Հիշեցնելով Կիրանցի օրինակը՝ Հարությունյանն ասաց, որ Բերքաբերում վատ տրամադրություններ չկան։ Սակայն, կայուն խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի Բերքաբերին պատկանող բոլոր տարածքները։ 

Հիշեցնենք, որ վաղը Բերքաբեր կայցելի նաև Նիկոլ Փաշինյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular