ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիդանի սառը ցնցուղը վարչախմբի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարգարայի անցակետում հայ-թուրքական կարգավորման գործընթացում բանագնացների հանդիպումից հետո Թուրքիան կրկին նախապայման է առաջ քաշում։ Ռուբինյանն ու Քըլըչը հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպմանը վերստին ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Ընդամենը մեկ օր անց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ մենք կարող ենք բացել մեր դարպասը սահմանին»,- ասել է Ֆիդանը։

Նույն այս օրերին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ-ում հայտարարել է, թե խաղաղության հասնելու ճանապարհի միակ խոչընդոտն իրենց համար մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը:  «Նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն: Տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջների նկատմամբ», քանի որ դա թույլ չի տալիս հավատալ Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հայտարարություններին»,-ասել է դիվանագետը: 

Իսկ դա նշանակում է, թե առնվազն առաջիկայում հայ-թուրքական սահմանը չի բացվելու, իսկ Թուրքիայի նախապայմանը կատարման ենթակա չէ։

Էրինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular