ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Վիգեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք հույս ունենք, որ սա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումներ կայացնելու պատասխանատվություն ունեցող անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է քաոսի և լայնամասշտաբ պատերազմի առջև դռներ բացելը, սակայն դա կանգնեցնելը չափազանց բարդ կլինի: Դա միանշանակ կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դերը, կմեծանա նաև ոչ տարածաշրջանային խաղացողների դերը, որոնք կսկսեն օգտվել այդ ամենից»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ ամենից հետո հակամարտության կարգավորումն անհավանական բարդ է լինելու: «Այս իմաստով ես հույս ունեմ, որ հակամարտող երկրների արտաքին գործերի նախարարները կկարողանան գտնել շփման նոր եզրեր` չնայած հնարավորությունների շրջանակը բավականին սահմանափակ է»,- հավելել է նախարարը:

Նա նկատել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե հակամարտություն է, այլ` թեկուզ չճանաչված, բայց երկիր է: Վիգեն Սարգսյանի գնահատմամբ` քանի դեռ այս փաստը լիարժեք ընկալում չի գտել, հակամարտության կարգավորում չի լինի: «Այնտեղ արդեն քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում մարդիկ ապրում են: Նրանք պատասխանատու են իրենց ընդունած որոշումների համար, նրանք ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ձևավորում են իրենց կառավարությունը, ազատ ընտրությունների արդյունքում տեղի է ունենում խորհրդարանի ձևավորումը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:  

Նախարարը նաև նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է` ընդգծելով, որ այդ պարտավորություններից ցանկացած հետքայլ կարող է հանգեցնել լուրջ լարվածության: «Մենք կողմնակից ենք շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման և վերահսկողության հաստատման: Այդպիսի պայմանավորվածություններ ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կ այացած հանդիպումների ընթացքում: Բայց, ցավոք, Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, և դա շատ բացասական հետք է թողնում հակամարտության լուծման ուղիներ որոնելու գործընթացի վրա: Յուրաքանչյուր կողմ ինքն է կատարում իր ընտրությունը: Բայց մենք կարծում ենք, որ այն իրավիճակը, որը գոյություն ունի այսօր, միանշանակ հակամարտության կարգավորման համար հեռանկարներ չի ստեղծում»,- եզրափակել է նախարարը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular