ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի հայապահպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանություններն այս տարվա սեպտեմբերի 17-ից 20-ը Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով են անցկացնելու, որին շուրջ հազար անձինք են հրավիրված տարբեր երկրներից։ Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հարկավոր է այդ գագաթնաժողովին ներգրավել բոլոր գաղթօջախների կարող ուժերին, ավանդական ու նոր կառույցների հարաբերությունների վերբեռնումը հանուն հայապահպանությանը՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքում հայապահպանման ծրագրերի իրագործմանը, հայկական լոբբիստական կառույցներն օգտագործելու ի շահ ՀՀ պետականության ամրապնդման նպատակների, ինչպես նաև այն ծառայեցնելու հայկական ավանդույթների պահպանությանը։ 

Ինչպես և սպասելի էր, արդեն իսկ որոշ նախաձեռնություններ խնդիրը հանգեցնում են ամենասովորական, փող բերելու գաղափարին, ինչը միգուցե կարճաժամկետ կտրվածքում կարող է որոշակի օգուտներ տալ, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է անարդյունավետ հետևանքներ ունենալ։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների առաջարկում են այդ գագաթնաժողովի ընթացքում բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Ավելին, առաջարկում են, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ 

Անշուշտ, չափազանց կարևոր է տասնամյակներով ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախներում պահպանել հայկական ինքնությունը, ավանդույթները, բայց սխալ է այդ ամենը հանգեցնել միայն գումարին, բանկերին, ֆինանսներին։ Շատ ավելի կարևոր է դրա բովանդակային մասի ապահովումը, այլ ոչ միայն ձևը։ Իսկ խնդիրը միայն ֆինանսներին հանգեցնելը ինչ-որ պահի կարող է վատ ծառայություն մատուցել հայ ժողովրդին։ Առավել ևս, որ տարիներով գործող այլ ֆինանսական հաստատությունները կամ չեն կարողացել վստահության բավարար պաշար ստեղծել, կամ էլ ինչ-որ պահի, տարաբնույթ գործողությունների հետևանքով են կորցրել իրենց վստահությունը հայության շրջանում։ 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հայության տարբեր հատվածների միջև վստահության լուրջ ճգնաժամ կա, նման առաջարկությունը խոցելի է։ Առաջին հերթին հարկավոր է քայլեր ձեռնարկել հայապահպանության կոնտեքստում բոլորին հաշտեցման համար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում համախմբման քայլեր ձեռնարկել, ազգային միասնության հստակ ուղեցույց ու պատկերացումներ ունենալ, որից հետո նոր միայն մտածել բանկի կամ որևէ հիմնադրամի ստեղծման ուղղությամբ։ Այլապես, այդ բանկն էլ ի վերջո կարող է վերածվել Հայաստանում գործող որևէ բանկի կամ, ինչն ավելի վատ է, մասնաճյուղի, իսկ համահայկական նշանակության խնդիրները լուծելու փոխարեն վեհ գաղափարների անվան տակ ֆինանսների կենտրոնացում իրականացնի, գումարներն էլ հոսեն մի կամ մի քանի անձանց գրպանները, այլ ոչ անհրաժեշտ նպատակների իրականացմանը։ Իսկ «Շողակաթ» հեռուսատեսության մասով կարելի է հայ բարերարների ուշադրությունը սևեռել այդ սուրբ գործին։

 «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի ոչ թե միայն ֆինասական հոսքերը, այլ այդ միջոցների ճիշտ կառավարումն ու նպատակային՝ հայապահպանությանն ու ազգային ավանդույթների պահպանման ծրագրերի իրագործմանը։ Այդ բանկը պետք է լինի ոչ թե միայն բանկային կառույց, այլ պետք է դոմինանտ լինի հոգևորը, մշակույթը և կրթությունը։

Միայն այս դեպքում կհաջողի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular