ՀՀ ՊՆ-ն հայտնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար կհայտարարվեն վարժական հավաքներ:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման ու բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: