ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լոգարիթմական քանոն

ՖՈՏՈ

Լոգարիթմական քանոնը սարք է ոչ բարդ հաշվարկների համար, որի օգնությամբ թվերի նկատմամբ գործողությունները (բազմապատկում, բաժանում, աստիճան բարձրացնել) փոխարինվում են այդ թվերի լոգարիթմների նկատմամբ գործողություններով։ Մինչև գրպանի հաշվիչների հայտնվելը (1980-ականներ) այդ սարքերով հնարավոր էր հեշտությամբ կատարել հաշվարկներ, բայց ներկայումս կարելի է ասել որ լոգարիթմական քանոնն արդեն անցյալ է և պատմական հուշ:

Առաջին լոգարիթմական քանոնը հորինել են բրիտանացիները` մաթեմատիկոս Ուլյամ Օթրեդը և մաթեմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Դելամեյնը: 1630 թվականի ամռանն Օթրեդին է այցելել նրա հին ուսանողական ընկեր լոնդոնցի մաթեմատիկայի ուսուցիչ Ուիլյամ Ֆորսթերը: Ընկերները երկար խոսել են մաթեմատիկայի, և այն դասավանդելու ճիշտ մեթոդների մասին: Երբ խոսակցությունը հասել է  Գյունտերի սանդղակին՝  Օթրեդը  քննադատել է այն նշելով, որ երկու կարկիններով գործողություններ անելու համար  շատ ժամանակ է հարկավոր, մինչդեռ ճշգրտությունը ցածր է:

Լոգարիթմական սանդղակը, որի դեպքում երկու կարկինների օգնությամբ չափումներ են կատարվում ստեղծվել էր ավելի վաղ  Ուելսացի Էդմունդ Գյունտերի կողմից: Նրա կողմից հորինած սանդղակը բաժանարարներով սեգմենտ էր, որի  բաժանումները  համապատասխանում էին թվերի կամ երկրաչափական մեծությունների՝ լոգարիթմների: Օգտագործելով կարկինները հնարավոր էր չափել սանդղակի  հատվածների երկարությունների գումարը կամ  տարբերությունը, և ըստ այդմ, ըստ լոգարիթմների հատկությունների գտնել բազմապատիկը կամ բաժանարարը:  Ընդհանուր առմամբ ներկայումս ընդունված լոգարիթմ հասկացությունը, ինչպես նաև սինուս և կոսինուս տերմինները ներկայացվել են հենց Էդմունդ Գյունտերի կողմից:

Հետագայում Օթրեդն իր ստեղծած առաջին լոգարիթմական քանոնի վրա  ստեղծել է երկու լոգարիթմական սանդղակ, որոնցից մեկը հեշտությամբ տեղաշարժվում էր մյուսի համեմատ: Քանոնում օգտագործվող երկրորդ գործիքն օղակն էր, որը ներսից ուներ առանցք, իսկ նրա վրա պտտվում էր  շրջան: Շրջանի արտաքին մակերևույթի և օղակի ներսում կարելի էր տեսնել լոգարիթմական սանդղակները «շրջանի մեջ»: Երկու սանդղակներն էլ  կարելի էր օգտագործել առանց կարկինի դիմելու: 1632 թվականին Լոնդոնում լույս տեսած Օթրիդի և Ֆորսթերի  «Համամասնությունների շրջանակները» գրքում նկարագրվում էր  հենց այդ շրջանաձև լոգարիթմական քանոնը:

Հաջորդ տարի լույս տեսած «Համամասնությունների շրջանակներ» գրքի լրացումում Ֆորսթերն արդեն մանրամասն նկարագրել էր Օտրիդի քառակուսի լոգարիթմական քանոնը: Օրտրիդի քանոններ պատրաստելու իրավունքը  տրվել է լոնդոնյան հայտնի մեխանիկ Էլիաս Ալենին: Լոգարիթմական քանոնը, որն իրենից ներկայացնում է ներսից պտտվող  օղակ, հորինել է Ռիչարդ Դելամեյնը (Օտրեդի նախկին օգնականը): Այն մանրամասն նկարագրվել է 1630 թվականին լույս տեսած «Գրամմեոլոգիա կամ մաթեմատիկական օղակ» գրքույկում: Դելամեյնը նկարագրել է մի քանի տեսակի լոգարիթմական քանոնների տարբերակներ, որոնք պարունակել են մինչև 13 սանդղակ: Առաջարկվել են նաև այլ նմուշներ:

Դելամեյնը ներկայացրել է ոչ միայն լոգարիթմական քանոնների  նկարագրությունները, այլ նաև տրամաչափման մեթոդը: Նա նաև առաջարկել է ճշտության ստուգման մեթոդներ, ինչպես նաև օրինակներ, որտեղ որ  օգտագործվել են այդ քանոնները: Ամենայն հավանականությամբ, Ռիչարդ Դելամեյնը և Ուիլյամ Օթրեդը դարձել են լոգարիթմական քանոնների հայտնագործողներ միաժամանակ անկախ միմյանցից: Հետագայում արդեն 1654 թվականին անգլիացի Ռոբերտ Բիսսակերն առաջարկել է ուղղանկյուն լոգարիթմական քանոնը և այդ տեսքով էլ այն հայտնի է դարձել հետագայում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular