ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատել է այն կարծիքը, որ ԱՄՆ-ը ցանկանում է հարավային ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից գիտակցելով, որ Ռուսաստանի հեռանալն այդ երկրից կնշանակի նրա դիրքերի կորուստ Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական ձախողում։ Regnum.ru-ի  թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ACSSI) ղեկավար Հայկ Խալաթյանը  մեկնաբանելով այն կարծիքը, թե ամերիկյան իշխանությունները մտադիր են Հայաստանի միջոցով հարավային ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ 

Հիշեցնենք, որ թուրքական Cumhuriyet թերթի լրագրող Մեհմեթ Ալի Գյուլերը գրել էր, որ ԱՄՆ-ը բազմիցս է փորձել բացել հարավային ճակատ Ռուսաստանի սահմանների մոտ օգտվելով Վրաստանում տեղի ունեցած ցույցերից, սակայն դա չի հաջողվել։ Հիմա նույն նպատակով Վաշինգտոնը ձգտում է մերձենալ Հայաստանի հետ։ Լրագրողը կարծում է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով փորձում է հասնել միանգամից երկու նպատակի՝ Ռուսաստանի դեմ հարավային ճակատ բացել և խրվել «Աստանայի եռանկյունու» մեջ (Թուրքիա-Ռուսաստան-Իրան):

Խալաթյանը համաձայն չէ, որ ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանի միջոցով հարավային ճակատ բացել Ռուսաստանի դեմ: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման ու տարածքային հակամարտություն։

«Սակայն ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից գիտակցելով, որ նրա հեռանալը կնշանակի փաստացի դուրս գալ Հարավային Կովկասից։ Վրաստանը, չնայած ԱՄՆ-ի հետ խնդիրներին, այնուամենայնիվ մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, և ներկայիս իշխանությունները չեն հրաժարվում այդ կուրսից։ Այժմ արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում հիմնական խնդիրն այն է, որ Թբիլիսին հրաժարվում է քայլեր ձեռնարկել, որոնք համապատասխանում են բացառապես Վաշինգտոնի և Բրյուսելի շահերին, բայց կարող են լուրջ խնդիրների հանգեցնել Վրաստանի անվտանգության և տնտեսական ոլորտներում։

Ինչը շատ նման է, օրինակ, Հունգարիայի քաղաքականությանը, որը մնում է արևմտյան հանրության մաս չնայած հակառուսական արմատական դիրքորոշումից հրաժարվելուն և դրա լուրջ քննադատությանը։ Ադրբեջանը Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցն է, որն իր քաղաքականությամբ օգնում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և ԵՄ-ի համար փոխարինել ռուսական էներգետիկ ռեսուրսները։ Ռուսաստանը Հայաստանում ներկայացված է իր ռազմաբազայով։ Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է: Ուստի ԱՄՆ-ը գործելու է այդ ուղղությամբ»,- ընդգծել է փորձագետը։

Նա կարծում է, որ Հայաստանից հեռանալը Ռուսաստանի համար կլինի աշխարհաքաղաքական ձախողում, հարված սեփական իմիջին և այն ասոցիացիաներին, որոնցում առաջատարն ինքն է, օրինակ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Ռուսաստանը պետք է հստակ սահմանի իր շահերը Հարավային Կովկասում և հասկանա, որ այդ կազմակերպությունների իմիջն ուղղակիորեն է ազդում միջազգային ասպարեզում իր կշռի վրա, հավելել է Խալաթյանը։

Նրա խոսքով, եթե Ռուսաստանն այլընտրանքային տեսակետ և պատրաստակամություն դրսևորի, այսինքն այլընտրանք լինի Արևմուտքի և Թուրքիայի ծրագրերին, ապա կկարողանա մնալ տարածաշրջանում։

«Հարավային Կովկասի իրողություններում ճանապարհ դեպի Արևմուտք նշանակում է ճանապարհ դեպի Թուրքիա, որն իրականում Արևմուտքի «օպերատորն» է տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը սահմանակից է տարածաշրջանի երկրներին։ Այսինքն Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք նշանակում է շրջադարձ դեպի Թուրքիա: Արևմուտքի աջակցությամբ ներկայիս իշխանությունները կկարողանա՞ն ավարտին հասցնել այդ գործընթացը, թե ոչ, մնում է հարցականի տակ»,- ասել է Վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular