ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարյուր միլիոնավոր դոլարների թռիչքներ. ինչպես են ուռճացվում «ոսկու» ցուցանիշները Հայաստանում 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի վերջից Հայաստանում ներդրել են ոսկու վերամշակման և ոսկերչության համար կիսաֆաբրիկատներ արտադրելու բիզնես։ Տեխնիկական պատճառներով այդ ոլորտում վիճակագրությունը զգալի աճ է գրանցել։ Հարցն այն է, թե արդյո՞ք այդ աճը համարվում է իրական և բավարար երկրի համար, գրում է dzen.ru-ն։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում վիճակագրությունը Հայաստանում արձանագրել է արդյունաբերության աննախադեպ աճ՝ մոտ 20 %։ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին և 2024 թվականի առաջին ամիսներին աճ է գրանցվել մետաղագործության ոլորտում, այնուհետև «ցատկ» է եղել դեպի ոսկերչական արդյունաբերություն, իսկ մայիսին «վերադարձ» մետաղագործություն։

Այդ «ցատկերը» կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ, ինչը մի քանի անգամ գերազանցում է երկրում ոսկերչական իրերի արտադրության նախկին մասշտաբները։ Առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է գրեթե 20 %-ով (18,2 %), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ թե հումքային, այլ հանքային արդյունաբերությամբ, որտեղ աճը հազվադեպ է գերազանցում 10 %-ը։ Նման թվերը և նման կտրուկ թռիչքներն անսովոր են։ Առաջին հայացքից թվում է, թե միջնորդ առևտուրը քողարկված է տեղական արտադրության քողի տակ, բայց իրականում այստեղ ամեն ինչ օրինական է։ Եկեք բացատրենք, թե ինչ է կատարվում:

Այդ միլիոնների և գրեթե 20 տոկոս աճի բանալին ոսկու մեջ է, որը հավանաբար Ռուսաստանից է Հայաստան գալիս, նախնական վերամշակում անցնում, այնուհետև ուղարկվում Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ էլ զարդեր են պատրաստում։ Այդ ամենը «ենթադրաբար» է այն պատճառով, որ ՊԵԿ-ը դեռևս չի հրապարակել արտաքին առևտրի վիճակագրությունն ըստ երկրների, նույնիսկ 2023 թվականինը: Ենթադրաբար Ռուսաստանից, քանի որ այլ երկրների համար անիմաստ է արտադրությունը «ցրել» այս ու այն կողմ:

Իսկ դա ի՞նչ ոսկի է։ Ըստ երևույթին, Հայաստանում զարդերի համար նախապատրաստվածները պատրաստվում են ներկրված ոսկուց։ Վիճակագրության մեջ նման արտադրությունը մետաղագործության և ոսկերչության դեպքում հավասարազոր են: Հավանաբար դա է պատճառը, որ այն «ցատկել» է մի կատեգորիայից մյուսը: Այնպես որ, եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա Հայաստանում (ոչ թե ընդհանուր առմամբ, այլ տվյալ դեպքում) ոսկերչական արտադրանքն ամբողջությամբ չի արտադրվում, այլ արտահանվում է կիսաֆաբրիկատների տեսքով։

Դա նշանակում է, որ դրանց վրա քիչ աշխատանք է կատարվում, և նման կիսաֆաբրիկատները վաճառվում են շատ ավելի ցածր գներով, քան պատրաստի զարդերը։ Բայց ինչո՞ւ է այդ դեպքում երկրի արդյունաբերությունը նման զգալի աճ ցույց տալիս։

Փաստն այն է, որ այստեղ ֆորմալ առումով ամեն ինչ արվում է կանոններով և հիմնված է միջազգային վիճակագրական կանոնների վրա. եթե բիզնեսն ինքն է գնում հումք արտադրության համար, ապա վիճակագրությունը ներառում է և՛ վերամշակման, և՛ հենց հումքի արժեքը։ Հաշվի առնելով այն, որ խոսքը ոսկու մասին է, հասկանալի է, թե ինչպես կարող է «ուռճացվել» վիճակագրությունը։ Թվում է, թե սխալ է այդ ոսկին ներառել արդյունաբերության ցուցանիշների մեջ, քանի որ այն Հայաստանում չի ձուլվել, բայց պաշտոնապես, ըստ կանոնների, դա կարելի է անել:

Ուսանելի է համեմատությունը հայկական տեքստիլ գործարանների հետ: Նրանք մեծ ծավալով հագուստ են կարում Եվրոպայից և Ռուսաստանից ստացված պատվերներով։ Սակայն գործարաններն իրենք հումք չեն գնում, այլ ստանում են հաճախորդներից։ Այդ իսկ պատճառով Հայաստանում արդյունաբերական վիճակագրությունը ներառում է միայն դերձակության արժեքը, ոչ թե հումքը։

Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից հագուստի արտահանումը 2023 թվականին գերազանցել է 320 միլիոն դոլարը, ոլորտի վիճակագրության մեջ հաշվի է առնվել ընդամենը մոտ 106 միլիոն դոլարը, այսինքն այդ գումարի մեկ երրորդից էլ պակասը։
Ոսկու դեպքում վիճակագրությունը ներառում է ամբողջ արժեքը՝ և՛ նյութը, և՛ դրա մշակումը (չնայած արդյունաբերական աճը կարելի է հաշվարկել առանց ոսկու ինքնարժեքի)։ Դա չի փոխում էությունը, վիճակագրությունը տպավորիչ է ստացվում, բայց ի՞նչ է դա նշանակում երկրի տնտեսության համար։

Հիշենք, թե ինչ էին ասում մեր ուսուցիչները, երբ հարցնում էինք մեր գնահատականների մասին. «Դուք սովորում եք ոչ թե գնահատականների համար, այլ հանուն գիտելիքի»։
Իհարկե,  ուսուցչի դեր չստանձնենք, վիճակագրական կոմիտեն մեզանից շատ լավ գիտի, թե ինչպես պետք է կազմել տնտեսական հաշվետվությունները, իսկ էկոնոմիկայի նախարարությունը հասկանում է, թե ինչպիսի աճն է ավելի շատ օգուտ տալիս տնտեսությանը։ Նաև այն չէ, որ վերարտահանումը վատ բան է, եթե բիզնեսը հարմար տեղ է գտել և օրինական եկամուտ է ստանում, դա լավ է և՛ իր, և՛ շրջապատի համար։

Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ ինչպես մեզ սովորեցրել են չպետք է սովորել միայն գնահատականի համար, և նման կերպ էլ երկիրը պետք է զարգացնի տնտեսությունը, այլ ոչ թե աշխատի վիճակագրության վրա։ Հետևաբար, արժե մտածել, թե ինչպիսին կլիներ արդյունաբերական աճն առանց այդ «ոսկու», որն այդքան լավ տեղավորվել է թվերի մեջ։ Իհարկե, այդ դեպքում թվերն ավելի քիչ «հանդիսավոր», բայց ավելի իրատեսական տեսք կունենային։ Եվ պետք է հուսալ, որ հենց դա կխրախուսեր իշխանություններին բացի եղածներից, ստեղծել արդյունաբերության աջակցության նոր ծրագրեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular