ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Իսպիրյանին մոլորեցնող հարցեր են տվել և ստացել գլխավոր նախադասությունն իմ դեմ. Քերոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրող դատախազի ներկայացրած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ մյուս մասով էլ օրենքի խախտում չի եղել։

Այս մասին դատական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

«Երբ դատախազությունն ասում է, որ կան էական հակասություներ իմ ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ցուցմունքների միջև, դա ցույց է տալիս, որ նա, ըստ էության, ժամանակ չի ունեցել դիտելու Իսպիրյանի գործով վերջին դատական նիստի ձայնագրությունը։

Իրականում Իսպիրյանին մոլորեցնող հարցերի ու փաստերի արդյունքում նրա` 1-ին և 2-րդ հարցաքննությունների արդյունքում ստացել են գլխավոր նախադասությունը, որ Անի Իսպիրյանն ամեն ինչ արել է իմ հանձնարարությամբ։

Մինչդեռ փետրվարի 5-ի ցուցմունքում Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ու կան բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։ Ես կարող եմ փաստել, որ Իսպիրյանն իմ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ գործողություններ է կատարել իր որոշմամբ, որը իմ կարծիքից տարբերվել է»,– ասել է Քերոբյանը։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ից սկսած նրա նկատմամբ 2 անգամ երկամսյա ժամկետով տնային կալանք կիրառվեց։ Հունիսի 15–ից Քերոբյանն ազատության մեջ է։
Հավելենք, որ ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular