ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միանալով Ծառուկյանին` ձևավորել հայ գերիների ազատության միջազգային օրակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ավելի վաղ գրված նամակին։

Politik.am-ի փոխանցմամբ,  նա կոչ էր անում միջազգային սպորտային հանրությանը ջանքեր գործադրել ազատելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին-գերիներին:

«Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»,- Ծառուկյանին ուղղված նամակում գրել է ՄՕԿ նախագահը` դրական արձագանքնելով ՀԱՕԿ-ի նախագահի կոչին, որովհետև միայն Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող գերիների և պատանդների ազատ արձակման դեպքում է հնարավոր փոխըմբռնում և խաղաղություն, ինչպես խաղադաշտում այնպես էլ դրանից դուրս:

Բնական է, որ Գագիկ Ծառուկյանի մտածի մեկ նամակով, կամ ՄՕԿ նախագահի կողմից հնչեցված պատասխանով հնարավոր չէ լուծել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը, որոնց Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են որպես Հայաստան նկատմամբ ճնշման լծակ, ինչպես նաև հայ հանրության մարդկային և ազգային զգացումները վիրավորելու և նվաստացնելու միջոց: Սակայն Ծառուկյանն իր այս նամակով, թերևս, այլ խնդիր է հետապնդել և հասել է իր առջև դրված խնդրի լուծմանը՝ ցույց տալ, որ Ադրբեջանում պահվող հայ պատանդերի հարցը ոչ միայն գտնվում է հայ հանրության օրակարգում, այլ ամեն պատեհ առիթով այն կարող է դառնալ նաև միջազգային օրակարգի հարց:

Հայաստանի իշխանությունը, և հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը ցույց են տալիս, որ իրենց համար գոյություն չունի հայ պատանդների հարց: Փաշինյանը և իր թիմն այնպես են ապրում, ուտում խմում, հարսանիքների, համերգների, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցում, կարծես թե ապրում են ոչ թե Հայաստանում, այլ ասենք Մոնակոյում, կամ Լյուքսեմբուրգում:

Հենց այս ֆոնին հատկանշական է, որ Ծառուկյանը օգտագործում է սպորտում, մարզաշխարհում ունեցած իր անձնական հեղինակությունը, ՀԱՕԿ նախագահի պաշտոնը բարձրաձայնելու խնդիրներ, որոնք հուզում են հայ հասարակությանը, հուզում են բոլոր հայ մարդկանց, անկախ նրանից ապրում են նրանք Հայաստանում, թե Հայաստանից դուրս. որևէ հայ մարդ չի կարող իր ազգային արժանապատվությունը վիրավորված չզգալ, երբ Բաքվում պահվում, տանջվում և կտտանքների են ենթարկվում հայ մարդիկ: Ծառուկյանը բարձրաձայնելով այս խնդրի մասին միջազգային հարթակներում, ինչ որ տեղ այս հարցը սարքում է նաև ներհայաստանյան, ներհայկական օրակարգի կարևոր բաղադրիչ:

Նա հասկացնում է, որ չի կարելի տրվել իշխանությունների մոռացման քաղաքականությանը, յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է իր ունեցած հնարավորության, իր ունեցած անձնական կապերն ու հեղինակությունը ի գործ դնել այդ հարցը բարձրաձայնելու և լուծելու համար: Ի վերջո, աշխարհում քիչ չեն հայտնի և ճանաչում ունեցող հայ մարդիկ, և եթե նրանք իրենց ձայնը միացնեն Ծառուկյանի ձայնին, գուցե իսկապես հայ գերիների ազատության հարցը դառնա միջազգային օրակարգի հարց և Ադրբեջանը ստիպված լինի գնալ զիջման: Թե չէ, կան մարդկային կերպարանք ունեցող արարծներ, որոնք կարող են մարդու հետ հաց կիսել, նրա հետ որոշակի ճանապարհ անցել, իսկ հիմա երբ այդ մարդիկ բանտում են, այն էլ թշնամական, նստել ու հանգիստ Թաթա լսել` համարելով, որ դա է իրենց կյանքի իմաստը և երջանկության բանաձևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular