ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրական 4200 դոլար՝ կառավարական ամառանոցում ապրողների կենցաղի համար, իսկ թե ինչի՞ վրա է ծախսում այդ փողը ժողովրդավար իշխանությունը՝ պետական գաղտնիք է․ Միքայել Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն բացվող առավոտ մենք բոլորս վճարում ենք 4200 դոլար էն մի քանի երջանիկ ընտանիքների կենցաղի համար, որոնք ապրում են Կոնդի կառավարական ամառանոցում։ Այդպես օրինակ այս տարի վճարելու ենք մոտ 1,5 միլիոն դոլար, որը պատմական ռեկորդ է դաչայի բյուջեում։ Այդ փողի մեջ չեն մտնում անվտանգության աշխատողները, շարասյունը, բենզինը, պաշտոնական հանդիպումների թաշախուստը ու երջանիկ ընտանիքների աշխատավարձերը...

Այդ օրական 4200 դոլարը սուգուբը տանը չստերով լռվելու գումարն է։ Համաձայնեք, որ մի քիչ շատ է իր աճեցրաց բադրիջանով աջաբսանդալ սարքող ու Երրորդ մասից բոռդո Քաշքայով ռելոկացիա էղած մարդու համար։

Իսկ ինչի՞ վրա է ծախսում այդ փողը աշխարհի ամենաթափանցիկ, ժողովրդավար ու բալանդ կերած իշխանությունը։ Այ դա պետական գաղտնիք է։ Բայց Նիկոլին ճանաչող ամեն ոք գիտի, որ եթե այդ 4200-ը ծախսվեր շուշաթղթից տաս պակաս ուկրաինական զուգարանի թղթի, տուշոնկի ու Դաշիռակի վրա` դրա մասին անպայման կհայտարարվեր Հ1-ով ու ՀԺ-ով։

Սա ինչի՞ համար եմ գրում։ Քանզի ես չեմ կտրել կապս իրականության հետ` տեսնում եմ, որ փողոցներում իրական ջունգլի է զարգանում` մարդկանց կրակում են բացարձակ աբսուրդ իրավիճակներում, դեղը ցրում ու հավաքում են սավոկով, հոգեբուժարաններում 10 մարդուց 9-ը նարկոլոգիական պատճառներով է պառկում, ոստիկանությունը ճնշում է նրանց ում կարում է, ոչ թե նրանց ովքեր օրենք են խախտում, նիվեքն ու պրիորաները էլի դառնում են դրության տերը ու նորմալ մարդուն կանգնացնում կյանքը նման էշ հարցերում վատնելու կամ էստեղից թողնել-գնալու երկընտրանքի առաջ։

Բայց էս ամեն ինչը չի սպառնում Կառավարական դաչեքին, որովհետև քաղաքացիներ Բոնիի և Կլայդի համար մենք վճարում ենք օրական 4200 դոլար, որ իրենք ապրեն լռության, բարձրակարգ խմիչքի, հարթ գազոնի ու նրբահամ ծովամթերքի երկրում... թերևս միակ երկրում, որի տարածքային ամբողջականությունը հուզում է նրանց։

Իսկ դուք ի՞նչ կանեիք օրական 4200 դոլարով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular