ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թnւրքի առաջ խոնարհված պատգամավորը աչքներս էր մտցնում Շուռնուխի փորձը, բայց չի խոսում Արցախի օրինակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սրանից «լավ հոտ» չի գալիս». այսպես են արձագանքում կիրանցեցիները գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Կիրանցում մտածում են, որ իրենց հեռախոսազանգերը լսում են իրավապահները, դրա համար կա՛մ չեն պատասխանում, կա՛մ վերապահումով են խոսում։

«Կորցնելուն արդեն կորցրել ենք, վախենալու բան չկա։ Մեր վախը մեր էրեխեքի համար ա, ադրբեջանցիները չմտնեն գյուղ, էրեխա չգողանան, դրանցից ամեն ինչ սպասելի ա»,- MediaHub-ին ասում է Կիրանց գյուղի երիտասարդներից մեկը։ 

Շուտով մեկ ամիս կլինի կիրանցեցիներն ապրում են ադրբեջանցիների հետ կողք կողքի։ Մեր զրուցակիցն ասում է՝ «մեկ շատանում են, մեկ քչանում, անհասկանալի բան է»։ Միջադեպի մեկ անգամ են ականատես եղել, երբ հայկական կողմը սահմանազատման համար ճանապարհի երկայնքով թիթեղյա պաշտպանական ցանկապատ էր տեղադրում։ Դրանից հետո միջադեպեր չեն եղել։ 

«Մենք մենակ մի բան գիտենք։ Էն ինչ տեղի է ունենում Կիրանցում, սա սկիզբն է, կինոն հետո է լինելու։ ՔՊ պատգամավորները, որ եկան մեր գյուղ, էն թուրքի առաջ խոնարհվողն աչքներս էր մտցնում Շուռնուխի օրինակը, որ «տեսեք, Շուռնուխում էլ նույն վիճակն է, բայց մարդիկ ապրում են չէ՞, պետք է հարևանություն անենք, որ հետո լավ բարեկամներ դառնանք»։ Բայց չեն բերում Ղարաբաղի օրինակը, որ ջահել տղային ճանապարհին սպանել են նրա համար, որ ինքը հայ ա»,- ասաց նա։ 

Կիրանցում անորոշության և արտագաղթի տրամադրություններ են։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ընտանիքն էլ երկընտրանքի առաջ է, վերջնական դեռ չեն որոշել՝ մնա՞լ, թե՞ այնուամենայնիվ հեռանալ գյուղից։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular