ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«KamAZ»-ը մխրճվել է «KIA»-ի մեջ․ մայրն ու 6-ամյա տղան մահացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոստովի մարզում ավտովթարի հետևանքով զոհվել են մայրը և նրա 6-ամյա որդին։ Այս մասին հայտնել են մարզի ՃՏՊ ծառայությունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, ժամը 14:20-ի սահմաններում, Նովոշախտինսկ քաղաքում։

Նախնական տվյալներով՝ 42-ամյա «ԿամԱզ» բեռնատարի վարորդը շարժվում էր «Նովոշախտինսկ - ԼԺՀ սահման» մայրուղով։

Կարգավորվող խաչմերուկում լուսացույցը չէր աշխատում։ Երբ բեռնատարը ձախ էր թեքվում, այն ճանապարհը չի զիջել «Կիա Սիդ» ավտոմեքենային, որը վարում էր 39-ամյա տղամարդ։ Ուժեղ բախման հետևանքով թեթև մեքենան ամբողջությամբ կոտրվել է։

- ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են «Կիա Սիդ» մեքենայի ուղևորները՝ 39-ամյա կինը և 6-ամյա տղան,- հայտնել են Ռոստովի մարզի ՃՏՊ ծառայությունից։ Եվս երեք ուղևորներ՝ 9, 13 և 17 տարեկան, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular