ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին ես պաշտոնի մասին չեմ մտածում. Ասլանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միշտ են ինձ ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքներն, ըստ էության, պահպանվում են, բայց այս պահին, այս պայմաններում անիմաստ եմ համարում իմ իրավունքերի վերականագնման համար խոսելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամկոն Ասլանյանը։

«Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և դեռևս իրականացվում է, այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում: Ես ավելի գլոբալ եմ մտածում, որպես նաև տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։  Ես որոշակի դիմակայունություն ունեմ, բայց մարդիկ կան, որ կարող են հայտնվել այդ հորձանուտ ու կորցնել իրենց։

Հետեւաբար, կարծում եմ՝ դատական և իշխանության մյուս թևերը պետք  է կարողանան գործել  անկախ, անկախ դատական իշխանությունը պետք է կայանա և իրավական համակարգը զերծ կմնա քաղաքական ճնշումներից, որը տեսել եմ, և հուսով եմ հետագայում չեմ տեսնի»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular