ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, իսրայելական հրթիռակոծման հետևանքով։

«Այսօր առավոտյան Թեհրանում հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի նստավայրը, ինչի հետևանքով նա և նրա թիկնապահներից մեկը սպանվել են», - ասվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ:

Համասը նույնպես հաստատել է Հանիեի մահը՝ Իսրայելի հարձակումը դավաճանական անվանելով։

Ինչպես պարզաբանել է Al-Arabiya-ն, Հանիեն մահացել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 02:00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular