ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պահածոյի բացիչ

ՖՈՏՈ

Ամեն հանճարեղ բան պարզության մեջ է: Նույնը կարելի է ասել  բազմաթիվ հայտնագործությունների մասին: Առօրյա կյանքում մարդիկ շատ իրեր են օգտագործում, որոնք, թվում է թե անհնար է առանձնահատուկ անվանել, բայց առանց դրանց անհնար է ապրել: Օրինակ  ինչքան դժվար է առանց խցանահանի գինու շիշ բացելը, դրա համար պետք է լավ քրտնել, իսկ արդյունքն էլ երբեմն զրոյական է լինում՝ շիշը կոտրվում է: Նույն կերպ առանց պահածոյի բացիչի դժվար է բացել պահածոյի տուփը կամ էլ լիմոնադի շիշը:

Առաջին հայացքից պահածոյի բացիչը սովորական առարկա է, և ինչ որ  առանձնահատկություն չունի, բայց օրինակ առանց դրա ճանապարհորդը չի կարող յոլա գնալ: Պարզ է, որ պահածոյի բացիչի պատմությունը սկսվել է պահածոյացված կերակուրի ստեղծմամբ: Նապոլեոնի օրոք  1795 թվականին Ֆրանսիացիները երթերի ժամանակ բախվել են բանակին անվտանգ սնունդ մատակարարելու խնդրին: Պետք էր հնարավորինս արագ կերպով կերակրել մեծ թվով զինվորների, և միևնույն ժամանակ, կերակուրը պետք է երկար ժամանակ թարմ մնար: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են փակել սնունդը ապակե տարողություններում: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է  մի  «բայց», որը ենթադրում էր հրաժարվել պահածոների օգտագործումից: Զինվորների համար պահածոները բացելը բավականին խնդրահարույց էր: Սկզբից զինվորները պահածոն բացելու համար օգտագործում էին սովորական սվինը, որը միշտ էլ ձեռքի տակ ուներ յուրաքանչյուր զինվոր: Հետագայում ամերիկացիները պահածոների հարցում ավելի են առաջ գնացել:

Նրանք վերցրել են պահածոյի գաղափարը և սկսել սնունդը պահածոյացնել անագե տարողություններում: Սկզբնապես այդ պահածոների տուփերը բացել են մուրճի և դանակի օգնությամբ: Իհարկե, դժվար է նման մեթոդը համարել բավարար: Այդ իսկ պատճառով 1958 թվականին Էզրա Ուորները մեկ քայլ առաջընթաց է կատարել և ստեղծել պահածոյի դանակ: Նրա ստեղծած դանակը նման էր ցուլի գլխի, որի համար էլ հենց ստացել է «ցլի գլուխ» անվանումը:

Այդ դանակով հնարավոր էր ոչ միայն թիթեղյա պահածոներ բացել, այլ նաև ապակյա պահածոներ և շշեր: Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ-ում այդ «ցլի գլուխ»-ը մարդիկ սկսել են ուղղակի անվանել «բացիչ»: Ցանկացած այլ հայտնագործության նման, պահածոյի բացիչը ժամանակի ընթացքում բազմաթիվ անգամներ փոփոխվել և բարելավվել է: Ավելի ուշ այդ բացիչն ավտոմատացվել է: Բայց, չնայած դրան, գրեթե յուրաքանչյուր խոհանոցում դեռ կա այն նույն պահածոյի դանակը, որը նման է իր «նախնուն»՝ «ցլի գլխին»:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular