ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ընտրության առաջ է, գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանին մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ COP29 համաժողովին, որը կկայանա 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտնել, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան, գրում է iarex.ru-ն։

Հիշեցնենք, որ ժամանակին Հայաստանն աջակցություն էր հայտնել Բաքվում COP 29-ն ընդունելու Ադրբեջանի առաջարկին և հանել էր իր թեկնածությունն այդ լայնածավալ միջոցառումն անցկացնելու համար հօգուտ հարևան հանրապետության։ Իր հերթին, Ադրբեջանը պաշտպանել էր Հայաստանի թեկնածությունն Արևելյան Եվրոպայի COP խմբի բյուրոյին անդամակցելու հարցում։

Սակայն Հայաստանում շատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցը Բաքու համարում են «ոչ պոպուլյար գործողություն» կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված խնդիրների պատճառով։ Այդ առնչությամբ, ինչպես տեղեկացնում է Երևանի «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, Փաշինյանը պատրաստվում է օգոստոսին ասուլիս հրավիրել, որում այդ հարցը հրապարակայնորեն կքննարկվի։

Իսկ ընդհանրապես, Բաքու Փաշինյանի այցը խոչընդոտող օբյեկտիվ պայմաններ չկան:  Նա արդեն աշխատանքային այցով եղել է Թուրքիայում և բանակցություններ վարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների հարաբերությունները դեռ չեն կարգավորվել։ Բացի այդ, Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անձնական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տարբեր, այսպես կոչված, չեզոք բանակցային հարթակներում։

Իսկ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի աշխատանքներին մասնակցությունը չի պարտավորեցնում երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Այլ բան, որ կողմերը կարող են այդ հարցը քննարկել անձնական հանդիպման ժամանակ։ Սակայն որոշ փորձագետներ այս իրավիճակին ավելացնում են մի այնպիսի ինտրիգ, ըստ որի Ալիևն իբր «բազմաշարժ կոմբինացիա» է իրականացնում ուղղված արտաքին ազդեցության վրա։ Առաջին հերթին նա, իհարկե, հեռացնում է իր կողմից Հայաստանին ուղղված պոտենցիալ ռազմական սպառնալիքի սինդրոմը, քանի որ Հայաստանին հրավիրելը տեղավորվում է Ադրբեջանի խաղաղության նախաձեռնության մեջ։ Երկրորդ հերթին նման համատեքստում Արևմուտքի համար դժվար կլինի բացատրել Հայաստանին ռազմական օգնությունը։

Երրորդն այն է, որ քիչ հավանական է, որ Հայաստանի նոր արևմտյան գործընկերները, ովքեր հանդես են գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին, դեմ լինեն Փաշինյանի Բաքու այցին։ Եվ վերջապես, ըստ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջի, նման կերպ Բաքուն կարող է խուսափել ԱՄՆ Կոնգրեսի այնպիսի ենթադրյալ պատժամիջոցներից, ինչպիսին է 1992 թվականի 907-րդ ուղղումը:

Եվ հետո: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես այդ հարցը կմշակվի երկու երկրների դիվանագիտությունների կողմից։ Եթե ​​Փաշինյանի այցի բովանդակությունը տեղավորվի միայն կլիմայական համաժողովի օրակարգում, ապա ոչ մի խոչընդոտ չկա: Բայց, եթե այցի օրակարգը միահյուսվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու կողմերին ոչ հաճելի ինչ-որ զիջումներով կամ քաղաքական սակարկությունների խնդիրներին, ապա հնարավոր է ձախողում։ Բայց կլիմայի գլոբալ համաժողովն ինքնին ոչինչ չի կորցնի Փաշինյանի հնարավոր մերժումից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular