ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին։

Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով. «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նաև X-ի իր էջում է նշել, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Հայաստանի շահերից ու Իրանը հավատարիմ է մնալու այս հարցում իր դիրքորոշմանը։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չի հաղորդում։

Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է:

Որպես կանոն, պետությունները «որսում» և որպես հաղթաթուղթ են օգտագործում օտարերկրյա առաջնորդի որևէ խոսք, որը բխում է իրենց օրակարգից կամ նպաստում է առկա անվտանգային ռիսկերի կառավարմանը:

Ուրեմն, ինչո՞ւ է տրամաբանությանը խիստ հակառակ մոտեցում որդեգրել Երևանը:

Եթե Թեհրանի ընդվզումը պայմանավորված լիներ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումների դեմ, անկասկած՝ Ռահբարի խոսքերը զետեղված կլինեին իշխանության պրոպագանդայի նյութերի վերնագրերում՝ սպասարկելու համար Փաշինյանի իշխանության, այսպես ասած, հակառուսական գիծը:

Բայց, կարծես, Իրանի հոգևոր առաջնորդը հակադարձում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջանցքային ակնարկներին:

Արդյո՞ք, Իրանը հնարավոր ճնշումներից փորձում է հեռու պահել Երևանին, թե՞ ընդվզում է մեր իշխանության հնարավոր համաձայնության դեմ, որը գուցե կորզել են ամերիկսցիները:

Դժվար է այս հարցին միարժեք պատասխան տալ, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Երևանը համաձայնություն է տվել ԱՄՆ առաջարկած «միջանցքային» տրամաբանության և սա է պատճառը, որ Փաշինյանն այսօր Թեհրանում չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular