ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի արդարադատության նախարարն Իսրայելի պահվածքը հանցախմբի գործունեության հետ է համեմատել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելն իրեն հանցավոր կազմակերպության պես է պահում, որը միջազգային հանրության առաջ Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացնում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։

«Իսրայելն իրեն պահում է ոչ թե պետության, այլ հանցավոր կազմակերպության պես՝ չկատարելով իր վերաբերյալ միջազգային իշխանությունների որոշումներից որևէ մեկը։ Նրա առաջնորդը [վարչապետ Բենիամին Նեթանյահուն], որը մեղավոր է [Գազայում] ցեղասպանություն իրագործելու համար, ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում, ինչը պատմության մեջ սև բիծ կմնա։ Իսրայելի արտգործնախարարը ևս անընդունելի հայտարարություն է արել մեր նախագահի [Թայիփ Էրդողանի] հասցեին»,- ասել է թուրք նախարարը NTV հեռուստաալիքի եթերում։

Յըլմազ Թունչը Նեթանյահուի վարչակազմին ռազմական հանցագործներ և երեխաների մարդասպաններ է անվանել։ Նա հավելել է, որ Թուրքիան ավարտել է Արդարադատության միջազգային դատարանին ուղղված բողոքի նախապատրաստումն Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար։ Անկարան ավելի վաղ դիմել էր Հաագայի դատարան՝ գործընթացին մասնակցելու համար։

Էրդողանը հուլիսի 28-ին կուսակցական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին դա արեց Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular