ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսքի ազատությունն արժեք չունի նախկին լրագրող Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային հեռարձակողի խորհուրդը երեկ երկրորդ փորձից Հանրային ռադիոյի տնօրեն ընտրեց։ Ինչպես և սպասվում էր, այդ պաշտոնին ընտրվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, վերջին 28 տարին Չեխիայում բնակվող և ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանը։ Վերջինս ստացել է խորհրդի անդամներից հինգի քվեն։ Եվս մեկ թեկնածու՝ Նազելի Օհանյանը ստացել է մեկ քվե, իսկ մյուս վեց թեկնածուները, այդ թվում՝ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ստացել են զրո ձայն։

Խումարյանն ի սկզբանե հայտնել էր, թե իշխանությունները մտադիր են Քոլոյանին ընտրել այդ պաշտոնում։ Ավելին, տեղեկություն էր հայտնել, որ օրեր առաջ Քոլոյանին ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ընդունել են կառավարությունում։

Տնօրենի առաջին ընտրությունը կայացել էր հունիսի 5-ին, և ոչ ոք չէր ընտրվել, իշխանությունն իր սրտի թեկնածուին չէր հասցրել գտնել ու առաջադրել։ Իսկ երկրորդ փորձից կարևորագույն այդ կառույցի տնօրեն նշանակեցին Քոլոյանին։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նոր տնօրենը հանձնարարություն է ստացել մանրամասն զտումներ իրականացնել ռադիոյում, հեռացնել կամ հնազանդեցնել բոլոր անհնազանդներին։ Իսկ ռադիոյում այդպիսիք շատ են, Խումարյանի պաշտոնավարման օրոք ռադիոն, ի տարբերություն Հանրային հեռուստատեսության, վերածվել էր ազատ հարթակի, դարձել ռեյտինգային, մրցունակ ռադիո, տասնյակ նախաձեռնություններ էին կյանքի կոչվել։ 

Առաջիկայում ազատ խոսքը ռադիոյում կոշտ կճնշեն, Փաշինյանին քննադատողներին կհեռացնեն, իսկ Հանրային ռադիոն կվերածեն գորշ մի կառույցի, որտեղ կարող է հնչել միայն փառաբանություն առ գործող վարչախմբի պարագլուխ։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ փակվել է ռադիոյով հեռարձակվող «Ստատուս քվո» հաղորդաշարը։ Պատճառը՝ Փաշինյանի հասցեին քննադատությունն է եղել։

Նարինե Ղարայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular