ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մեկնել է Իրան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան, մասնակցելու Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

Փաշինյանն արդեն հանդիպել է Փեզեշքիանի հետ, որը հայտարարել է, թե Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, իսկ իրանական կողմն անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։ Կիրակի օրն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատեց Մասուդ Փեզեշքիանին որպես նոր նախագահ և ուղղորդեց նրան կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:

69-ամյա Փեզեշքիանն հուլիսի 6-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 53՝ դառնալով Իրանի հաջորդ նախագահը։ Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

Փեզեշքիանը ռեֆորմիստական ուղղության ներկայացուցիչ է, որի հետ հնարավոր է լեզու գտնել տարբեր հարցերում։

Հայաստանն այժմ պետք է առավել ինտենսիվ աշխատի Թեհրանի հետ, առաջ մղի սեփական շահերը, նաև լոգիստիկ նոր հնարավորությունների պատուհան բացի։ Կկարողանա՞ դա անել Փաշինյանի ապիկար իշխանությունը, բարդ է ասել։ 

Հայկուհի Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular