ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենսացիոն նոր մանրամասներ Գորիս-Կապան ճանապարհի մի կտորի հանձնումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս նախկին արտգործնախարար Արա Այվազյանը սենսացիոն հայտարարություն էր արել, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասն Ադրբեջանին է հանձնվել ՊՆ նախարարի ստորագրած հուշագրով, իսկ ԱԳՆ-ն ընդհանրապես տեղյակ չի եղել այդ զարգացումներից։ ՊՆ-ն նաև գաղտնի էր պահել այդ հուշագիրը։ Պարզվում է՝ հուշագրից տեղյակ չի եղել նույնիսկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այն ստորագրել է գաղտնի, միայն Փաշինյանի հետ խորհրդակցելով ու վերջինիս հանձնարարությամբ։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հուշագիրը, որով 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերն իրենց տեղակայված վայրերից ետ են քաշվել շուրջ 30 կիլոմետր, ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները՝ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն։

Ադրբեջանը, ըստ Գեղամ Մանուկյանի, այդ հուշագրի կողմ չէ։ Մանուկյանի պնդմամբ՝ հուշագրում որևէ խոսք չկա, թե ինչ հիմքով են հայկական ուժերը ետ քաշվել այդ հատվածներում։ «Նիկոլ Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանին գործուղում է, Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է մի հուշագիր, որի արդյունքում նախ զորքերը մեր հետ քաշվեցին հսկայական հատվածից՝ մոտ 30 կմ, և այդպես Գորիս-Կապան ճանապարհը հայտնվեց սահմանային հատվածում։ Զորքերը հետ քաշվեցին նույն Ներքին Հանդի ամբողջ Սոսիների պուրակ կոչվող, ամբողջ արգելոցի հատվածից, Ադրբեջանը հայտնվեց Ներքին Հանդի, ադրբեջանական դրոշը մինչև հիմա բարձրացվել է Կապանի քթի տակ՝ քաղաքից երևում է, օդանավակայանի վրա։ Ամբողջությամբ այդ ամբողջը հանձնվեց առանց որևէ սահմանազատման, սահմանագծման», - «Ազատության»-ն ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Չնայած զորքերի հետքաշման մասին դրույթին, այդ հուշագիրը չէր նախատեսում միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածի փոխանցում Ադրբեջանին։ Թե ինչպես այդ դեպքում այդ ճանապարհը նույնպես անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, պարզ չէ։ Սա հերթական անգամ վկայում է, որ Փաշինյանն ու իր ենթակաները, այս դեպքում՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դավաճանություն են կատարել՝ ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնելով թշնամուն։ Նոր, ազգային իշխանությունների օրոք երկուսն էլ այս դրվագով կանգնելու են դատարանի առջև։ 

Սոսե Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular