ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ցանկանում է Ալիևին ու Փաշինյանին վերադարձնել իր հարթակ  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Ռուսաստանը կողմերին կոչ արեց բանակցությունները վերադարձնել մոսկովյան հարթակ, գրում է iarex.ru-ն։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն դեմ չէ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններին և, ընդհանուր առմամբ, սատարում է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ցանկացած հնարավորություն, այդ թվում չեզոք երրորդ երկրում ուղիղ բանակցությունների տեսքով։ Հայաստանի արձագանքն այդ առաջարկին մնում է անհասկանալի։

Ի՞նչ է լինելու հաջորդիվ, կարծիք է ներկայացրել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Անցյալ տարվա կեսերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի բանակցային հարթակներին։ Այն ժամանակ նա ասում էր, որ «գործընթացը նույնն է, և խաղաղության նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են»։ Բայց հետո իրավիճակը փոխվեց։ Բոլոր ցուցումներով Երևանը, դուրս բերելով Մոսկվային բանակցային գործընթացից և դրանում ներգրավելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ակնկալում է, որ հավաքական Արևմուտքի երկրներից մեկը հանդես կգա որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր»,- նշել է Տարասովը։

Ավելին, Երևանը գտնում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության շրջանակներում, որով ավարտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Այսպիսով, պարզվում է այն շարժառիթը, թե ինչու Բաքուն հրաժարվեց հաշտության պայմանագիր կնքել հայկական (արևմտյան) պայմաններով և հարթակներում, իսկ Երևանն ամեն կերպ փորձում է տորպեդահարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, ասել է քաղաքագետը։

«Հետևաբար, բանակցությունները մոսկովյան հարթակ վերադարձնելու Մոսկվայի կոչը նշանակում է նաև վերադարձ այդ փաստաթղթին հնարավոր բացասական զարգացումները չեզոքացնելու համար»,- ասել է Տարասովը։

Բայց այս իրավիճակում կա նաև ներքին ինտրիգ, շարունակել է քաղաքագետը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80-90 տոկոսով, բայց միաժամանակ, ըստ նրա, երկրները չեն կարող համաձայնագիր կնքել պայմանավորված Հայաստանի սահմանադրության դրույթներով, որում Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular