ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 տարի անց Հայաստանում մնացել է չորս անգամ պակաս մարդ, պետք է ամուր հիմքեր ստեղծվի երջանիկ և բարեկեցիկ կյանքի համար․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը շարունակում է ծայրահեղ մտահոգիչ մնալ։ Մինչ գործող իշխանությունները հռչակել են մինչև 2050 թ. 5 միլիոն դառնալու իրենց պատկերացումը, իրականում որևէ քայլ չեն կատարում ՀՀ ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար։ Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը 3,6 մլն-ից նվազել է մինչև 3 միլիոն մարդ։ Ընդորում քաղաքների բնակչությունը գերազանցում է 1,9 մլն-ը, որից 1,1 մլն ապրում է մայրաքաղաքում։

Իշխանությունը հայտարարում է, որ երկրի բնակչությունը վերջին 2 տարում աճել է 200 հազար մարդով։ Սակայն այդ աճը ձևավորվել է հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված վերաբնակիչների, ինչպես նաև Արցախը հանձնելուց հետո նրա գրեթե բոլոր բնակիչների տեղահանման հաշվին։ Դրա հետ մեկտեղ ծնելիությունը կայուն նվազման միտում ունի։ Գնալով նվազում է նաև ամուսնությունների, ավելանում՝ ամուսնալուծությունների թիվը։ Ցավոք, ՄԱԿ-ի տվյալներով, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում ավելացել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները՝ 104-րդ տեղից (բարեկեցիկ երկրների մակարդակ) իջնելով 108-րդ տեղ։ Հիմնական պատճառը պետական բժշկության անբավարար մակարդակն է, քաղաքացիների ցածր բարեկեցությունն ու կենցաղային անկայունությունը, արտագաղթը։ Այս իրավիճակը բերելու է նրան, որ ևս 30 տարի հետո Հայաստանի բնակչությունը չի գերազանցի 2,5 մլն մարդը։

Ժողովրդագրական վիճակը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նոր մեդիաների փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ռուսաստանում ծնելիության ցածր մակարդակի վրա է՝ 1,4, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար։ «Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Սակայն տարեցտարի մեր թիվը նվազում է։ Իսկ դա կարելի է լուծել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա: Ըստ Ռոսստատի տվյալների՝ 2023 թվականին Ռուսաստանի բնակչությունը նվազել է 244 հազար մարդով և կազմել 146,2 միլիոն:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, ժողովրդագրական վիճակն անմիջականորեն ազդել է 44-օրյա պատերազմի հետևանքների վրա։ Ըստ գեներալ-մայորի, 90-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: 30 տարի անց Հայաստանում մնացել է չորս անգամ պակաս մարդ, իսկ Ադրբեջանում բնակչությունը հասել է 10 մլն-ի։ «Երկիրը պետք է ամուր հիմքեր ստեղծի երջանիկ և բարեկեցիկ մայրության համար, գիտության, մշակույթի և արվեստի բնագավառներում կանանց ստեղծագործական զարգացման համար: Դրան կարող է նպաստել նախածննդյան և հետծննդյան արձակուրդի տևողության ավելացումը, վերարտադրողական և ծննդօգնական մասնագիտացված կենտրոնների ցանցի զարգացումը: Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել մանկական և մայրական մահացությունը նվազեցնելու համար»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular