ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն 20 հազար սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի տնտեսության դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքը մոտ 20 հազար պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ։

«Ռուսաստանի դեմ արդեն կիրառվել են շուրջ 20 հազար տարբեր սահմանափակումներ։ Դրանք  անօրինական,  միակողմանի սահմանափակող միջոցներ են։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման շարունակական գործընթացի նպատակը   Ռուսաստանին թուլացնելն ու տապալելն է, սակայն նրանց այդ հաշվարկը չի իրականանում»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular