ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող հայկական ազգանուններով մարդկանց կանգնեցնել է պետք․ Մենք ունենք այդ ներուժը․ Նաիրա Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի փաստաթղթից ավելի վատ բան կարծես թե չէինք պատկերացնում, բայց այսօրվա իրականությունը կա, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Սրբազան պայքարի շրջանակում ընթացող հավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

Նա շեշտեց՝ օրվա իշխանությունը կանգ չի առնելու, շարունակելու է զիջումները, նրանց կանգնեցնելը կենսական անհրաժեշտություն է։

«Ես չեմ ուզում լինել չարագույժ, բայց այս վարչախումբը չի կանգնելու, չարը եկել է՝ անելու իր գործը։ Մենք դեռ շատ բաներ ունենք, ինչը պահանջելու է թուրքադրբեջանական տանդեմը և ինչը նրանց պանթուրքական երազանքն է եղել։ Եվ նրանց սպասարկող մարդիկ, անկախ նրանից, որ կրում են հայկական ազգանուններ, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան խոսել, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան փաստաթուղթ ստորագրել։

Կանգնեցնե՛լ է պետք։ Մենք ունենք այդ ներուժը»,- ասաց Նաիրա Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular